Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Ֆինանսների նախարարություն. Ծաղկաձորում մեկնարկել է սեմինար տնտեսական ոլորտի լրագրողների համար
12/02/2018 11:43
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. Ծաղկաձորում մեկնարկել է սեմինար տնտեսական ոլորտի լրագրողների համար

Փետրվարի 10-11-ը Ծաղկաձորում ՀՀ ֆինանսների նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ (GIZ) կազմակերպել է սեմինար տնտեսական ոլորտի լրագրողների համար՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ:

Միջոցառման հիմնական նպատակն է ԶԼՄ ներկայացուցիչներին իրազեկել 2017 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին:

Սեմինարի առաջին հատվածում նախ անդրադարձ է կատարվել պետական բյուջեի կառուցվածքի հիմնական ցուցանիշներին, եկամուտների, դեֆիցիտի, ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգմանը, ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին, կապիտալ ծախսերի ու ելքերի ծրագրային դասակարգմանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ 2019 թվականի բյուջեն կկազմվի ծրագրային բյուջետավորման ձևաչափով: «Ծրագրային բյուջետավորման անցում կատարելուց հետո կառավարությունը մտադիր է բարձրացնել բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետությունը»,-ասել է նախարարի տեղակալը:

Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության դերի և նպատակների մասին՝ նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի տեղակալ Էդուարդ Հակոբյանը անդրադարձել է ներկա ժամանակաշրջանում կիրառվող գործիքներին, դրանց ազդեցությանը տնտեսության վրա, ինչպես նաև հարկաբյուջետային «ոսկե» կանոններին:

 ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են ՀՀ ֆինանսների նախարարության 2017 թվականի գործունեության արդյունքները:  Նախորդ տարվա  ընթացքում նախարարության իրականացված հարկաբյուջետային քաղաքականությանը անդրադառնալով՝ նախարար Արամյանը նշել է, որ պետք է աստիճանաբար գնալ կոնսոլիդացիայի, համեմատաբար մեծ շեշտադրում կատարել կապիտալ ծախսերին և աստիճանաբար  ու  խելամտորեն իջեցնել դեֆիցիտը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացվել են բյուջետային և գանձապետական, պետական պարտքի կառավարման, մակրոտնտեսական քաղաքականության, պետական գնումների ոլորտներում ՀՀ ֆինանսների նախարարության հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև  2018 թվականի հիմնական նպատակադրումները:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46