2018թ. հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 830.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ. հունվարի համեմատ արտադրության ծավալներն աճել են 7%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 19.3%-ով և կազմել 421.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 9.4%-ով։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 0.3%-ով և կազմել 280.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 0.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ արևային էլեկտրաէներգիայի արտադրության ծավլաները կազմել է 0.2 մլն կՎտ ժամ։