Տնտեսական

USD BUY - 387.50+0.00 USD SELL - 390.00-0.50
EUR BUY - 438.00-1.00 EUR SELL - 444.00+1.00
OIL:  BRENT - 65.43-2.39 WTI - 61.65-2.44
COMEX:  GOLD - 3325.10+0.80 SILVER - 32.89+0.43
COMEX:  PLATINUM - 993.10+1.76
LME:  ALUMINIUM - 2434.00+0.25 COPPER - 9378.00+0.04
LME:  NICKEL - 15615.00+0.45 TIN - 32021.00+0.13
LME:  LEAD - 1967.00+1.16 ZINC - 2633.50-0.49
FOREX:  USD/JPY - 142.42-0.93 EUR/GBP - 1.1391+0.42
FOREX:  EUR/USD - 1.1391+0.42 GBP/USD - 1.341+0.82
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 40227.59+0.28 NASDAQ - 17366.13-0.10
STOCKS US: S&P 500 - 5528.75+0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 35839.99+0.00 TOPIX - 2650.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22008.11+0.16 SSEC - 3286.65-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8417.34+0.02 CAC40 - 7573.76+0.50
STOCKS EUR:  DAX - 22271.67+0.13
29/04/2025  CBA:  USD - 389.45-0.01 GBP - 521.16+1.78
29/04/2025  CBA:  EURO - 443.12+1.20
29/04/2025  CBA:  GOLD - 41273.00+237.00 SILVER - 413.32-4.08
Կարեն Կարապետյանին ներկայացվել են Շիրակի մարզում իրականացված միջոցառումների արդյունքներն ու 2018-ի անելիքները
03/03/2018 21:14
Կիսվել

Կարեն Կարապետյանին ներկայացվել են Շիրակի մարզում իրականացված միջոցառումների արդյունքներն ու 2018-ի անելիքները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:

Ներկայացնելով Շիրակի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի դիմաց: Ակնկալվում է, որ 2018-ին ներդրումային ծրագրերի ծավալը կհասցվի 36 մլրդ դրամի: Մարզպետը վստահեցրել է, որ նշված ծրագրերի զգալի մասն իրականացվելու է մասնավոր հատվածի կողմից: Արդյունքում, ակնկալվում է, որ մեկ շնչին ընկնող ներդրումների ծավալը նախորդ տարվա 92 հազար դրամից կհասնի 152 հազարի: Արթուր Խաչատրյանը զեկուցել է, որ մարզում աշխատատեղերի թիվը նախորդ տարվա ընթացքում կազմել է 23 517. նախատեսվում է 2018-ին այդ թիվը հասցնել 27000: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ զգալի աշխատատեղեր կստեղծվեն թեթև արդյունաբերության, ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Զեկուցվել է, որ համայնքների սեփական եկամուտների կատարողականը նախորդ տարվա ընթացքում կատարվել է 97 տոկոսով. 2016-ի համեմատ համայնքների սեփական եկամուտներն աճել են 17 տոկոսով: Սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով մարզում 2016-ին կազմել են 8100 դրամ, 2017-ին՝ 9400, իսկ այս տարի նախատեսվում է այն հասցնել 10800 դրամի:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է սեփական եկամուտների ավելացմանն ուղղված քայլերը և հորդորել համեմատականներ անցկացնել մյուս մարզերի հետ, միաժամանակ հստակեցնել վիճակագրական տվյալները: «Մենք ներդնում ենք վարչական ռեգիստրի ինստիտուտ, մարզպետարաններում գործելու են կոնկրետ խմբեր, որոնք զբաղվելու են վիճակագրությամբ, համայնքների ղեկավարներին առաջարկելու ենք, որպեսզի համապատասխան վիճակագրական տվյալները ներկայացնեն գործընկերներին: Մի քանի ատյաններ համատեղ պետք է աշխատեն: 2-3 տարվա աշխատանք է պետք, որպեսզի մենք ասենք, որ ստորակետից հետո երրորդ թվի ճշտությամբ տվյալներն ունենք, բայց պետք է համայնքների ղեկավարների հետ սերտ աշխատել և տեղեկատվություններ տրամադրել: Այնքան ինդիկատորային թվեր կան, որոնք հուշելու են, որ կան սխալներ: Մենք ասել ենք՝ այն համայնքը, որը շատ աճ է ունենալու՝ այդ համայնքին ենք ֆինանսավորելու, որպեսզի նրանք մոտիվացված լինեն»: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարել է վերանայել Շիրակի մարզի սեփական եկամուտների բյուջեները և ընդգծել. «Միայն այդպես մենք առաջ կգնանք: Մեր համայնքների ղեկավարները համարում են, որ սեփական եկամուտների պլան դնելը բեռ է քաղաքացիների համար, իսկ սուբսիդիան որ ուզում եք՝ մենք ինչպես ենք վճարում: Ով շատ եկամուտ հավաքի՝ իրեն ավելի շատ ենք օգնելու»:

Մարզպետը զեկուցել է, որ համայնքների բյուջեները պլանավորել են և ընթացիկ տարում նախատեսում են 13 տոկոսի աճ, որն ընդհանուր առմամբ կազմում է 303 մլն դրամ:

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում փակվել է 228, իսկ այս տարի ակնկալվում է փակել 257 աղբավայր: Մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Շվեդիայից սպասում են ներդրողների, որոնց հետ քննարկելու են աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիր: Աղբահանություն կատարելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ նախորդ տարվա ընթացքում կնքվել է 1972 պայմանագիր: Միաժամանակ, նշվել է, որ մարզում միայն իրավաբանական անձանց թիվը հասնում է 3000-ի, և վարչապետը խնդիր է դրել 2018-ի ընթացքում բոլոր իրավաբանական անձանց հետ կնքել պայմանագրեր: «Չպետք է լինի իրավաբանական անձ, որն աղբահանության համար գումար չի վճարում: Մենք նրանից ավելի գումար չենք ցանկանում վերցնել, պարզապես ինքը պետք է վճարի աղբահանության համար»,- ասել է վարչապետը:

Զեկուցվել է նաև, որ աղբահանության համար նախորդ տարվա ընթացքում մարզում ծախսվել է 411 մլն դրամ, իսկ գանձվել՝ 190 մլն, որից 95 մլն դրամը՝ ֆիզիկական անձանցից: 2018-ի ընթացքում նախատեսվում է աղբահանության համար գանձումները հասցնել 263 մլն դրամի:

Առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների դիմաց 2016-ին գանձվել է 618 մլն դրամ, նախորդ տարվա ընթացքում՝ 631 մլն: Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախատեսվում է 2018-ին առողջապահական մուտքերի աճն ավելացնել շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով այն 844 մլն դրամի: Խոսելով բժշկական կենտրոնների կուտակած պարտքերի մասին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է յուրաքանչյուրի հետ կապված ներկայացնել համապատասխան վերլուծություն: «Մենք այժմ մշակում ենք առողջապահության տեսլականը: Ակնկալվում է, որ այն կբերի ավելի էֆեկտիվ կառավարում, հաստատուն ծախսերը կկրճատվեն, ծառայությունների հասցեականությունը կբարձրանա», – նշել է վարչապետը՝ մարզպետարանի առողջապահության վարչության պետին հանձնարարելով ներկայացնել նաև իր առաջարկությունները:

Զեկուցվել է, որ գյուղատնտեսության ոլորտում 2017-ին արձանագրվել է 20 մլրդ դրամի համախառն արտադրանք, ինչն էապես քիչ է 2016-ի համեմատ: Դա, ըստ պատասխանատուների, պայմանավորված է եղել բնակլիմակայական պայմաններով և կարկտահարությամբ: Մասնավորապես, 2016-ին արտադրվել է 157 հազար տոննա հացահատիկ, իսկ նախորդ տարվա ընթացքում այդ թիվը կազմել է ընդամենը 70 հազար: Միաժամանակ, զեկուցվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում մարզում հիմնել 22 հեկտար ինտենսիվ այգի, երեք սպանդանոց, այն պարագայում, երբ պահանջարկն ավելին է: Նախատեսվում է նաև ակտիվ աշխատանքներ տանել պետական սուբսիդավորմամբ ծրագրերը խթանելու ուղղությամբ: Ոռոգվող վարելահողերի թիվը Շիրակի մարզում 2017-ին կազմել է 20832 հեկտար, իսկ այս տարի ակնկալվում է այդ թիվը հասցնել 23500 հեկտարի: Վարչապետը խնդիր է դրել քայլեր ձեռնարկել սպանդանոցների անհրաժեշտ թիվն ապահովելու համար, քանի որ ընթացիկ տարվա հուլիսից հանրապետությունն անցում է կատարելու բացառապես սպանդանոցային մորթի: «Ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, գյուղտեխնիկայի սուբսիդավորման ծրագրերը բիզնեսի առումով շատ ձեռնտու են: Երկու-երեք տոկոսով վարկ ենք տալիս, որպեսզի գյուղական համայնքներում աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու, փող աշխատելու ու դա դառնա մոդայիկ», – ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ պահանջելով ընդլայնել նշված ծրագրերից օգտվողների շրջանակը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև համայնքային, մարզային և հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող այլ հարցեր:

29/04/2025
դրամ
Դոլար (USD)
389.45
-0.01
Եվրո (EUR)
443.12
+1.20
Ռուբլի (RUR)
4.78
+0.05
Լարի (GEL)
141.62
-0.08
41273.00
+237.00
Արծաթ
413.32
-4.08