Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2017թ. III եռամսյակ
19/02/2018 17:36
Կիսվել

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2017թ. III եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2017թ.-ի III եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում «Բիզնես 24»-ը կներկայացնի Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎ*

Beeline. 2017թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 142,364, ինչը 2017թ երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 14-ով կամ 0.01%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել 2,038-ով կամ 1.45%-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը 472,935 է, 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 23,074-ով կամ 5.13%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ արժանագրվել է աճ 57,780 բաժանորդով կամ 13.92%-ով։ Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 69,262, ինչը 2017թ․երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 7,031-ով կամ 11.30%-ով, իսկ 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշի աճը կազմել է 19,149 բաժանորդ կամ 38.21%: Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2017թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 403,673: Այս ցուցանիշը 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 16,043-ով կամ 4.14%, իսկ 2016թ․երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 38,631 բաժանորդ կամ 10.58%:

Rostelecom. 2017թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Ռոստելեկոմի բաժանորդների թիվը կազմել է 43,762: Սույն ցուցանիշը 2017թ. երկրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 1,552-ով կամ 3.68%-ով, իսկ 2016թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 6,790 բաժանորդով կամ 18.37%-ով:

Ucom. 2017թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 91,178, ինչը 2017թ երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 1,224-ով կամ 1.34%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել 9.643 բաժանորդով կամ 11.83%-ով: Միևնույն ժամանակ, Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը 424,744 է, 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 25,317-ով կամ 6.34%-ով, 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 33,651 բաժանորդ կամ 8.60%։ Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 130,701, ինչը 2017թ․երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 1,589-ով կամ 1.23%-ով, իսկ 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 6,042-ով կամ 4.85%-ով: Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2017թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 294,043: Այս ցուցանիշը 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 23,728-ով կամ 8.78%-ով, իսկ 2016թ․երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 27,609 բաժանորդով կամ 10.36%-ով:

Vivcell-MTS. 2017թ.-ի երրորդ եռամսյակում Վիվասել-ՄՏՍ-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը 1,436,484 է, ինչը 2017թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 80,535 բաժանորդով կամ 5.94%-ով, իսկ 2016թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 104,514 բաժանորդով կամ 7.85%-ով։ Վիվասել-ՄՏՍ-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 69,589: 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 3,209-ով կամ 4.41%-ով, իսկ 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2,779 բաժանորդով կամ 3.84%-ով: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 83,744-ով կամ 6.53%-ով և կազմել 1,366,895, 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 107,293 բաժանորդով կամ 8.52%-ով:

Բաժանորդների քանակ՝ բացառությամբ հեռախոսով շարժական ինտերնետից օգտվողների

Հավաքական ցուցանիշ է, որը մշտապես հաշվարկվում է «Բիզնես 24»-ի կողմից՝ առավել սպառող և հասույթ բերող բաժանորդների հատվածի գնահատման նպատակով։  Ցուցանիշը կազմվում է պրովայդերների ամրակցված ինտերնետի բաժանորդների և շարժական ինտերնետի բաժանորդների (բացառությամբ հեռախոսով օգտվողների) ցուցանիշների գումարման միջոցով։ Նման բաժանորդների քանակը կազմում է մոտ 556,857։ 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 5,725-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ մոտ 35,057-ով։

Բաժանորդների քանակ. 1. Ucom` 221,879 (2016 III եռ. համեմատ՝ +15,685), 2. Beeline` 211,627 ( +21,187), 3. Vivacell-MTS` 69,589 (-2,779), 4. Rostelecom` 43,762 (+6,790), 5. Այլ՝ մոտ 10,000։

Մասնաբաժիններ. 1. Ucom` 39.84% (2016 III եռ. համեմատ՝ +0.33 տոկ. կետ), 2. Beeline՝ 38.00% (+1.50), 3. Vivacell-MTS` 12.5% (-1.37), 4. Rostelecom` 7.86% (+0.78), 5. այլ՝ մոտ 1.8% (-0.2)։

Ամրակցված Ինտերնետ

Ամրակցված կապի բաժանորդների թիվը մոտ 287,305 է (ցուցանիշն ընդգրկում է Beeline, Ucom և Rostelecom ընկերությունների բաժանորդներին, նաև այլ պրովայդերների բաժանորդներին, որոնց թիվը մեր կողմից գնահատվում է մոտ 10,000)։ 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 314-ով կամ 0.11%-ով, իսկ 2016թ, երրորդ եռամսյակի համամեատ աճը կազմել է 12,630 բաժանորդ կամ 4.60%։

Ամրակցված ինտերնետի բաժանորդների բաշխվածությունն ըստ պրովայդերների. 1. Beeline` 49.55% (2016 III եռ. համեմատ՝ -1.54 տոկ. կետ), 2. Ucom` 31.74 (+2.05), 3. Rostelecom` 15.23% (+1.77), 4. Այլ՝ 3.48% (-0.32):

Շարժական ինտերնետ

Շարժական ինտերնետի բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է 2,334,163։ 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ +128,926 բաժանորդ կամ 5.85%, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ՝ +195,945 բաժանորդ կամ 9.16%։

Շարժական ինտերնետի բաժանորդների բաշխվածությունն ըստ օպերատորների. 1. Vivacell-MTS` 61.54% (2016 III եռ. համեմատ՝ -0.75 տոկ. կետ), 2. Beeline` 20.26% (+0.85), 3. Ucom` 18.20% (-0.09):

Շարժական ինտերնետի բաժանորդների (բացառությամբ հեռախոսով օգտվողների). 2017թ. երրորդ եռամսյակի դրությամբ նման բաժանորդի թիվը Հայաստանում կազմում է 269,552։ 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 5,411-ով կամ 2.05%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 22,412 կամ 9.07%։

Շարժական ինտերնետի բաժանորդների (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաշխվածությունն ըստ օպերատորների. 1. Ucom` 48.49% (2016 III եռ. համեմատ՝ -1.95  տոկ. կետ), 2. Vivacell-MTS` 25.82% (-3.47), 3. Beeline` 25.70% (+5.42):

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդներ. 2017թ. երրորդ եռամսյակի դրությամբ նման բաժանորդի թիվը Հայաստանում կազմում է 2,064,611։ 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 123,515-ով կամ 6.36%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 173,533 կամ 9.18%։

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունն ըստ պրովայդերների. 1. Vivacell-MTS` 66.21% (2016 III եռ. համեմատ՝ -0.40 տոկոսային կետ), 2. Beeline` 19.55% (+0.25), 3. Ucom` 14.24% (+0.15):

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Բաժանորդների ակտիվությունը «Բիզնես 24»-ի կողմից հաշվարկվող ցուցանիշ է։ Այն ստանալու համար վերցվում են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվում բաժանորդների քանակի վրա և բաժանվում ըստ մասնաբաժինների:

Ամրակցված ինտերնետ

Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ. 1. Rostelecom` 80,972 MB (2016 III եռ. համեմատ՝ +5,096), 2. Ucom` 59,771 MB (-21), 3. Beeline` 59,398 MB (+6,940):

Բաժանորդների ակտվիվության ցուցանիշ՝ 1. Beeline` 46.69% (2016 III եռ. համեմատ՝ +0.30 տոկ. կետ), 2. Ucom` 30.09% (-0.63), 3. Rostelecom` 19.57% (+1.89), 4. Այլ՝ 3.64% (-0.50)։

Շարժական ինտերնետ՝ բացառությամբ հեռախոսով օգտվողների

Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ. 1. Ucom` 19,014 MB (2016 III եռ. համեմատ՝ +2,569), 2. Vivacell-MTS` 14,392 MB (-947), 3. Beeline` 6,903 MB (-3,380):

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշի համաձայն պատկերը հետևյալն է. 1. Ucom – 62.68% (2016 II եռ. համեմատ՝ +6.90 տոկ. կետ), 2. Vivacell-MTS` 25.26% (-4.94), 3. Beeline` 12.06% (-1.96):

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետից օգտվող բաժանորդների համար միջին ամսական տրաֆիկ  (MOaU, MbOU) ցուցանիշները չեն հրապարակվում։

ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՍՈՒՅԹ*

Beeline. 2017թ. երրորդ եռամսյակում Beeline-ի ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 1,508,266 հազար դրամ։ 2017թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 73,455 հազար դրամով կամ 4.64%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 193,817 հազար դրամ կամ 11.39%։ Միևնույն ժամանակ Beeline-ի բջջային ինտերնետ ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 1,116,585 հազար դրամ։ 2017թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 121,046 հազար դրամով կամ 12.16%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 256,145 հազար դրամ կամ 29.77%։ Beeline-ի շարժական ինտերնետից (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) ստացված հասույթը կազմել է 218,113 հազար դրամ, ինչը 2017թ․երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 11,754 հազար դրամով կամ 5.70%-ով, իսկ 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ վերոնշյալ ծառայություններից ստացված հասույթի աճը կազմել է 49,567 հազար դրամ կամ 29.41%: Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից ստացված հասույթը 2017թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 898,472 հազար դրամ: Այս ցուցանիշը 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 109,292 հազար դրամով կամ 13.85%-ով, իսկ 2016թ․ երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 206,578 հազար դրամ կամ 29.86%:

Rostelecom. 2017թ. երրորդ եռամսյակում Rostelecom-ի ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 1,024,786 հազար դրամ։ 2017թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 11,467 հազար դրամով կամ 1.11%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 78,022 հազար դրամ կամ 8.24%։

Ucom. 2017թ. երրորդ եռամսյակում Ucom-ի ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 2,006,193 հազար դրամ։ 2017թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 18,837 հազար դրամով կամ 0.95%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 159,005 հազար դրամ կամ 8.61%։  Միևնույն ժամանակ Ucom-ի շարժական ինտերնետ ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 1,499,091 հազար դրամ։ 2017թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 65,060 հազար դրամով կամ 4.54%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 68,339 հազար դրամ կամ 4.78%։

Ucom-ի շարժական ինտերնետից (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) ստացված հասույթը կազմել է 1,043,479 հազար դրամ, ինչը 2017թ․երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 11,673 հազար դրամով կամ 1.13%-ով, իսկ 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ վերոնշյալ ծառայություններից ստացված հասույթի աճը կազմել է 659 հազար դրամ կամ 0.06%:

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից ստացված հասույթը 2017թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 455,612 հազար դրամ: Այս ցուցանիշը 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 53,387 հազար դրամով կամ 13.27%-ով, իսկ 2016թ․երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 67,680 հազար դրամ կամ 17.45%:

Vivacell-MTS. 2017թ. երրորդ եռամսյակում Vivacell-MTS-ի շարժական ինտերնետ ծառայություններից ստացված հասույթի ծավալը կազմել է 4,130,586 հազար դրամ։ 2017թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ  548,591 հազար դրամով կամ 15.32%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է  915,267 հազար դրամ կամ 28.47%։

Vivacell-MTS-ի շարժական ինտերնետից (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) ստացված հասույթը կազմել է 535,183 հազար դրամ, ինչը 2017թ․երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 24,484 հազար դրամով կամ 4.37%-ով, իսկ 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ վերոնշյալ ծառայություններից ստացված հասույթի անկումը կազմել է 8,402 հազար դրամ կամ 1.55%:

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից ստացված հասույթը 2017թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 3,595,403 հազար դրամ: Այս ցուցանիշը 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է  573,075 հազար դրամով կամ 18.96%-ով, իսկ 2016թ․երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 923,669 հազար դրամ կամ 34.57%:

Ամրակցված ինտերնետ

2017թ. երկրորդ եռամսյակում ամրակցված ինտերնետից ստացված հասույթի ընդհանուր ծավալը մոտ 4,702,936 հազար դրամ է (ցուցանիշն ընդգրկում է Beeline, Ucom և Rostelecom ընկերություններ ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված հասույթները, նաև այլ ընկերությունների հասույթի գնահատական՝ ամրակցված բաժանորդներից ստացված հասույթի ընդհանուր ծավալի 3.5%-ի չափով միջինացված ցուցանիշ՝ 163,691 հազար դրամ)։

Ամրակցված ինտերնետից ստացված հասույթի բաշխվածություն. 1. Ucom. 42.66% (2016 III եռ. համեմատ՝ +4.41 տոկ. կետ), 2. Beeline. 32.07% (-3.17%), 3. Rostelecom` 21.79% (+2.19%), 4. Այլ՝ 3.48%:

Շարժական ինտերնետ

Բջջային ինտերնետից ստացված հասույթի ընդհանուր ծավալը Հայաստանում կազմում է 6,746,262 հազար դրամ։ 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 734,697 հազար դրամով կամ 12.22%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1,239,751 հազար դրամով կամ 22.51%-ով։

Բջջային ինտերնետից ստացված հասույթների բաշխվածությունն ըստ օպերատորների. 1. Vivacell-MTS` 61.23% (2016 III եռ. համեմատ՝ +2.84 տոկ. կետ), 2. Ucom` 22.22% (-3.76), 3. Beeline` 16.55% (+0.93):

Շարժական ինտերնետի բաժանորդներից (բացառությամբ հեռախոսով օգտվողների) ստացված հասույթ. 2017թ. երրորդ եռամսյակի դրությամբ հասույթների ընդհանուր ծավալը կազմում է 1,796,775 հազար դրամ։ 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1,057 հազար դրամով կամ 0.06%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ աճել՝ 41,824 հազար դրամով կամ 2.38%-ով։

Շարժական ինտերնետի բաժանորդներից (բացառությամբ հեռախոսով օգտվողների) ստացված հասույթների բաշխվածությունն ըստ օպերատորների. 1. Ucom` 58.08% (2016 III եռ. համեմատ՝ -1.35 տոկ. կետ), 2. Vivacell-MTS` 29.79% (-1.19), 3. Beeline` 12.14% (+2.54):

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդներից ստացված հասույթ. 2017թ. երրորդ եռամսյակի դրությամբ հասույթների ընդհանուր ծավալը կազմում է 4,949,487 հազար դրամ։ 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 735,754 հազար դրամով կամ 17.46%-ով, իսկ 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ աճել՝  1,197,927 հազար դրամով կամ 31.93%-ով։

Հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդներից ստացված հասույթների բաշխվածությունն ըստ օպերատորների. 1. Vivacell-MTS` 72.64% (2016 III եռ. համեմատ՝ +1.43 տոկ. կետ), 2. Beeline` 18.15% (-0.29), 3. Ucom` 9.21% (-1.14):

Հասույթների և բաժանորդների քանակի ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ ամրակցված ինտերնետի բաժանորդներն ինտերնետի համար ամսական միջինը վճարում են 5,456 դրամ։ Շարժական ինտերնետի բաժանորդները (բացառությամբ հեռախոսով օգտվողների)՝ 2,222 դրամ, իսկ հեռախոսի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններից օգտվող բաժանորդները՝ 799 դրամ։

Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկի MOaU, MbOU ցուցանիշների, բաժանորդների քանակի և ստացված հասույթի ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ ամրակցված կապի բաժանորդը մեկ մեգաբայթի համար վճարում է միջինը 0.08 դրամ, իսկ շարժական ինտերնետի բաժանորդը (բացառությամբ հեռախոսով օգտվողների)՝ 0.17 դրամ։

———–

* Ընկերւթյունների հերթականությունը՝ այբբենական (լատինատառ)

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93