Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՊԵԿ. Ապրիլի 1-ից կգործարկվի ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգ
20/03/2018 17:49
Կիսվել

ՊԵԿ. Ապրիլի 1-ից կգործարկվի ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգ

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018թ. ապրիլի 1-ից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են ապրանքների հայտարարագրերի գրանցումն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատացված համակարգի միջոցով: Նոր գործընթացի ներդրմանն ընդառաջ, մարտի 20-ին մեկնարկել է էլեկտրոնային հայտարարագրման փորձնական ծրագիր՝ գործնականում թեստավորելու և ի հայտ եկած խնդիրները շտկելու նպատակով:

Էլեկտրոնային հայտարարագիրը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող, էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված մաքսային հայտարարագիրն է: Էլեկտրոնային հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերը հայտարարատուն հնարավորություն ունի իր էլեկտրոնային արխիվից ներբեռնել և կցել հայտարարագրին: Բացի այդ, հայտարարատուին հնարավորություն է տրված, մաքսային վճարների համապատասխան հաշիվների վրա առկա դրական մնացորդից ինքնուրույնաբար մարելու էլեկտրոնային հայտարարագրի հիման վրա կատարման ենթակա վճարման պարտավորությունները: Արդյունքում՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից «կանաչ ուղու» ընտրության, այսինքն՝ առանձնահատուկ հսկողության ենթակա ռիսկեր չհայտնաբերվելու դեպքում, հայտարարագրման գործընթացն իրականացվում է առանց մաքսային հայտարարագրի և դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար մաքսատուն այցելելու անհրաժեշտության: Էլեկտրոնային հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո «կանաչ ուղու» ընտրության դեպքում, հայտարարատուն կարող է անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստից ստանալ ապրանքները:

Փորձնական ծրագրի շրջանակում, մարտի 20-ին, արդեն իսկ Արարատյան մաքսատուն-վարչությունում էլեկտրոնային եղանակով ներկայացվել և գրանցվել է ապրանքի երկու հայտարարագիր, որոնց համար ընտրվել է «կանաչ ուղի» բացթողնման ընթացակարգ: Երկու դեպքում էլ մինչև ապրանքների բացթողումը մաքսային բոլոր գործառնությունները (հայտարարագրի լրացում, ներկայացում, գրանցում, գնահատում, վճարում) կատարվել են առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության՝ հայտարարատուի և ավտոմատ հայտարարագրման համակարգի փոխներգործությամբ: Արդյունքում՝ թղթային հայտարարագրման համեմատ՝ էլեկտրոնային տարբերակով արձանագրվել է մաքսային գործառնությունների իրականացման ժամանակահատվածի էական արագացում. հայտարարագրերի ներկայացումից մինչև ապրանքների բացթողումն ընկած ժամանակահատվածը կազմել է մի դեպքում՝ 56 րոպե, մյուս դեպքում՝ 1 ժամ 40 րոպե, ինչը համապատասխանում է հայտարարագրի գրանցումից հետո 4 աշխատանքային ժամվա ընթացքում բացթողումն ավարտելու ընդհանուր կանոնին:

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապրանքների հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ վավեր նույնականացման քարտ, նույնականացման քարտի տվյալները ընթերցող համապատասխան էլեկտրոնային սարք և ակտիվացված էլեկտրոնային ստորագություն: Էլեկտրոնային հարթակից օգտվել կարողանալու համար մարտի 21-ից հայտարարատուների և մաքսային միջնորդների համար կազմակերպվում են դասընթացներ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45