Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրն ակնկալվում է ստորագրել մինչև մայիսի վերջ
23/03/2018 10:38
Կիսվել

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրն ակնկալվում է ստորագրել մինչև մայիսի վերջ

Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը (գործելու է 3 տարի) նախատեսվում է կնքել մինչև մայիսի վերջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: «Ներկայում այն ներպետական գործընթացներում է գտնվում, բավականին արագ ընթանում ենք առաջ: Հույս ունենք, որ մինչև մայիսի վերջ կստորագրվի համաձայնագիրը, և արդեն դրանից հետո մի քանի ամսվա ընթացքում արդեն ուժի մեջ կմտնի: Համոզմունք ունեմ, որ մինչև տարեվերջ կունենանք ուժի մեջ մտած փաստաթուղթ »,-ասաց փոխնախարարը:

Համաձայնագրով նախատեսվում են ինչպես ոչ սակագնային կարգավորման պարզեցումներ, այնպես էլ սակագնային իջեցումներ մի խումբ ապրանքնատեսակների մասով, որոնց արտահանմամբ Հայաստանը մեծապես հետաքրքրված է: Ըստ փոխնախարարի` որոշ դեպքերում մոտ 3 անգամ իջնելու են մաքսատուրքերը: «Համաձայնագրով խոսք է գնում երկու կողմում 400-500 ապրանքներին տրվող արտոնությունների մասին: Հայկական ապրանքների համար, եթե ապրանքային խմբերով դիտարկենք, 13-14 ապրանքախմբի մասին է խոսք գնում, որոնց արտահանմամբ մենք բավականին հետաքրքրված ենք»,-նշեց Հովհաննես Ազիզյանը: Մասնավորապես, համաձայնագրում ներառված են այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսին են հանքային ջրերը, ոչ ալկոհոլային խմիչքները, շոկոլադը, քաղցրավենիքը, տեսքտիլ արտադրանքը, ոսկերչական իրերը, մսամթերքը և այլն:

Ինչ վերաբերում է ոչ սակագնային կարգավորումներին, ապա դրանով դուրս կգան լրացուցիչ սահմանափակումները նշյալ ապրանքատեսակների նկատմամբ իրանական շուկայում, որը բավականին պաշտպանված է` ուղղված ներքին արտադրության խթանմանը:

Հարցին ի պատասխան`կան արդյոք հաշվարկներ, թե համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո որքանով կաճի Հայաստանից Իրան արտահանումը` փոխնախարար Ազիզյանն ասաց. «Հաշվարկներ, իհարկե, իրականացվել են, առանց դրանց հնարավոր չէ գնալ ազատ առևտրի համաձայնագրի: Մեր գնահատումներով` այն զգալի ազդեցություն կունենա Հայաստանի արտահանման վրա դեպի Իրան, այս փուլում կարող եմ ասել ընդամենը «զգալի» բառը: Մեր կողմից ներկայացված ապրանքների արտահանման գծով ունենք բավականին մեծ ներուժ: Այն, ինչ ունենք հիմա, բավականին փոքր մասն է նրա, որ նախատեսում ենք արտահանել հետագայում»:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32