Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Սեմինար` նվիրված գյուղատնտեսության ոլորտում ֆինանսների հասանելիության բարելավմանը
28/03/2018 11:13
Կիսվել

Սեմինար` նվիրված գյուղատնտեսության ոլորտում ֆինանսների հասանելիության բարելավմանը

Գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, մի շարք  ֆինանսական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ֆերմերներ Ֆրանսիական զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հավաքվել փորձի փոխանակման և  ագրոոլորտին առնչվող հարցերի քննարկման նպատակով:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը նշում է, որ աշխատաժողովի գլխավոր թեման վերաբերում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը. «Համադրում ենք պետության կողմից առաջարկվող մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիության ծրագրերը, դրան գումարում ենք նաև նոր դրամաշնորհային ծրագիրը, որ ԵՄ դրամական ռեսուրսներով  տրամադրվել է Հայաստանին Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցով»:

Դրամաշնորհային՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվում է 10 մլն եվրո: Գումարն ուղղվելու է  կաթիլային ոռոգման համակարգերի և  կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, պտուղների վերամշակման ու հողերի կոնսոլիդացման ուղղությամբ կատարվող ծրագրերի իրագործմանը: Այս ծրագրի միջոցով Արարատի մարզում կառուցվող Վեդու  ջրամբարին հարակից համայնքների հողերը կխոշորացվեն և կաթիլային ոռոգման համակարգեր կներդրվեն:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը նշել է, որ նմանօրինակ աշխատաժողովներն առավել կամրապնդեն երկրների միջև կապն ու ոլորտի տարբեր ներկայացուցիչների համար փորձի փոխանակման հարթակ կդառնան:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37