Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
«ArmHiTec-2018»-ին կներկայացվի ավելի քան 60 ընկերության արտադրանք, կկայանան համաժողովներ, կլոր-սեղաններ
28/03/2018 18:28
Կիսվել

«ArmHiTec-2018»-ին կներկայացվի ավելի քան 60 ընկերության արտադրանք, կկայանան համաժողովներ, կլոր-սեղաններ

Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին Երևանում կմասնակցի արտասահմանյան և հայկական վեց տասնյակից ավելի ընկերություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: «Մարտի 29-31-ը «Երևան էքսպո» համալիրում կայանալիք ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի անվտանգության ամրապնդումը, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումն ու մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացումն ու նոր կապերի հաստատումը»,-ասաց պաշտոնյան:

Նրա խոսքով` տաղավարային հարթակներում ներկայացված են լինելու 34 հայկական և 30 արտասահմանյան ընկերություններ 14 երկրներից, այդ թվում` Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան, Սերբիա և այլն: Նախատեսվում է տասը երկրից պետական բարձր մակարդակով պատվիրակությունների ներկայություն: «Ներկայացված ընկերություններից մի շարքի հետ արդեն ունենք համագործակցություն, մասնավորապես ռուսական ընկերությունների, ինչպես օրինակ, «Уралвагонзавод»-ի, «Рособоронэкспорт»-ի, «Алмаз-Антей»-ի հետ: Մի շարք ընկերությունների հետ նոր բանակցությունների փուլում ենք և համագործակցության նոր ուղիներ ենք փնտրում: Ներկայացված են լինելու հնդկական երկու ամենախոշոր ընկերությունները` «Bharat Electronics»  և «Larsen & Toubro»-ը, և մի շարք այլ ընկերություններ, որոնց հետ նոր կապեր ենք ստեղծում»,-հավելեց փոխնախարար Փախչանյանը:

Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն համաժողովներ, կլոր-սեղաններ, մասնավորապես հայ-ռուսական համաժողովը` ոլորտի պատասխանատուների ու գործարարների մասնակցությամբ, ՊՆ գիտական և գիտատեխնիկական համաժողովը, ՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի նիստը: Հայ-ռուսական համաժողովն, ըստ փոխնախարարի, կհամախմբի շուրջ 150 մասնակցի, որի ժամանակ կքննարկեն երկկողմ կոոպերացիայի հնարավորությունները: «Կքննարկենք մեր ընկերությունների մասնակցությունը Ռուսաստանում իրականացվող մշակումներին, այսինքն` կկարողանանք մեր մշակումներն արտահանել: Կա նման փորձ Հայաստանում, բավականին հաջող առաջ է ընթանում: Քննարկում կծավալվի մեր գործարաններում ռուսական տեխնոլոգիաների օգտագործման առնչությամբ»,-հավելեց Դավիթ Փախչանյանը:

Պաշտպանության նախարարության համաժողովի թեմատիկ քննարկումներն էլ կծավալվեն ժամանակակից պատերազմներում ռաբոտացված համակարգերի, այդ թվում` անօդաչուների օգտագործման և դրանց պայքարի միջոցների, բանակում օպտիկա-էլեկտրոնային սարքավորումների օգտագործման վերաբերյալ:

Դավիթ Փախչանյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի ընթացքում տեսախցիկների միջոցով կապ կհաստատվի առաջնագծի հետ, հնարավորություն կլինի դրանք տեղաշարժելու միջոցով հետևել առաջնագծում շարժին:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91