2017թ. գեղեցկության սրահները մատուցել են 11.4 մլրդ դրամի ծառայություն
2017 թվականին մեր երկրում գործող վարսավիրանոցները և գեղեցկության սրահները բնակչությանը մատուցել են 11 մլրդ 407. 7 մլն ՀՀ դրամի ծառայություն: 2016 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 7.7%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների մատուցած ծառայությունների մասնաբաժինը անհատական ծառայությունների ընդհանուր շուկայում կազմել է 76.7%:
Հարկ է նշել, որ 2017 թվականին մատուցված անհատական ծառայությունների շուրջ 80%-ը բաժին է ընկել Երևանում գործող վարսավիրանոցներին և գեղեցկության սրահներին: