Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Վարդան Հարությունյան. Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100%-ի
09/04/2018 10:41
Կիսվել

Վարդան Հարությունյան. Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100%-ի

ՊԵԿ-ը գերակատարել է առաջին եռամսյակի կատարողականը

2018թ. առաջին եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեն 15 մլրդ 600 մլն դրամով առաջանցիկ ցուցանիշ է ապահովել՝ գերակատարելով բյուջեով նախատեսված կատարողականը: Այս մասին աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ նշելով. «2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարի արձանագրվել է 14 տոկոս հարկային և 14 տոկոս մաքսային եկամուտների աճ, որը թվային արտահայտությամբ կազմում է 28 մլրդ դրամ, ինչը կոմիտեի աշխատակիցների արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Ապահովված հարկային եկամուտների հաստատուն աճը ազդակ է հաղորդելու տնտեսությանը»: Եկամուտների շարունակական աճի համատեքստում կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ նպատակային տրամադրվածությամբ ՊԵԿ-ը պետք է շարունակի բիզնեսի համար բարենպաստ եղանակ ստեղծելու քաղաքականությունը: Վարդան Հարությունյանը ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է կոմիտեի հիմնական անելիքները՝ հիմքում ունենալով հանրապետության նախագահի հանձնարարականը. «Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100 տոկոսի»: Նախանշելով տարվա հիմնական ուղենիշերը՝ կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ խիստ հետևողական է լինելու յուրաքանչյուր ստորաբաժանմանն առաջադրված պարտավորությունների կատարման ուղղությամբ: Ստվերի կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման ուղղությամբ կոմիտեի որդեգրած հետևողական գործելաոճը պետք է շարունակական լինի, իսկ ունեցած հաջողություններով չբավարարվելը՝ գլխավոր նախապայման: Համակարգում առկա կարգավորման ենթակա խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով խորհրդակցությանը նախորդել են քննարկումներ կոմիտեի տարբեր ստորաբաժանումների հետ:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9