Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Հայաստանի ՏՏ ոլորտը վերջին 10 տարում. տեսանյութ
11/04/2018 12:40
Կիսվել

Հայաստանի ՏՏ ոլորտը վերջին 10 տարում. տեսանյութ

Հայաստանում 2019 թվականին անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովը: Երևանն այդ օրերին  դառնալու է ՏՏ ոլորտի աշխարհի մայրաքաղաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 2000 գործարարներ նորարարներ, պետական հատվածի ներկայացուցիչներ, վերազգային կորպորացիաներ, ներդրողներ և նշանավոր գիտնականներ: Այս համաժողովը Հայաստանում չէր անցկացվի, եթե ոլորտի նկատմամբ բացակայեր պետական ուշադրությունն ու աջակցությունը: 2008 թվականին կառավարությունն ընդունեց ՏՏ ոլորտի զարգացման նոր՝ տասնամյա զարգացման ռազմավարություն՝ հիմնական գերակայություն սահմանելով ոլորտի զարգացումը, Հայաստանում մրցակցային ներուժի հզորացումը և առաջավոր տեղեկատվական հասարակության ձևավորումը: 2008 թվականից պետական բյուջեից սկսվեցին միջոցներ տրվել ՏՏ ոլորտը համակարգող համապատասխան պետական մարմիններին:

Ոլորտի աճի տեմպերն այնքան արագ էին, որ շուտով կայացավ ArmTec միջազգային համաժողովը, այն հաջորդաբար կազմակերպվում է Հայաստանում և ԱՄՆ-ում: Զարգացման հետ մեկտեղ կազմակերպվում է հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների Digitec մասնագիտացված ցուցահանդեսը:

Վերջին տաս տարիներին կնքվել են մի շարք միջազգային պայմանագրեր, ինչպես պետությունների (Եգիպտոս, Հնդկաստան և այլն) այնպես էլ միջազգային աշխարհահռչակ ընկերությունների (Microsoft, Alcatel, HP, INTEL, IBM, Simens, Oracl, Cisco) հետ: Սահմանվեց նախագահի մրցանակ: 2010 թվականից մրցանակն ամեն տարի շնորհվում է նրանց, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են տեղեկատվական զարգացումների և դրականորեն են անդրադարձել մարդկության վրա: Այս մրցանակը Հայաստան բերեց այնպիսի մասնագետների ինչպիսիք են՝ Սթիվ Վոզնյակը, Մարիո Մացոլան, Եվգենի Կասպերսկին, Մակիմոտոն: Նրանք ոչ միայն եկան Հայաստան, այլև հետագայում ներդրումային ծրագրերով հանդես եկան մեր երկրում:

Նախագահի կողմից անընդհատ խրախուսվում են և պարգևատրում են ՏՏ ոլորտում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ու դպրոցականները: 2016-2017 թվականների ընթացքում Հայաստանում ներդրվեց ՏՏ ոլորտի պետական աջակցության ուղղված օրենսդրական փաթեթը: Այդ օրենքի շնորհիվ նոր ստեղծվող և սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հասանելի դարձան հարկային արտոնությունները: Դրանք ենթադրում են շահութահարկի 0 տոկոս և եկամտահարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում: Ընդհանուր առմամբ հավաստագրվել և վերը նշված հարկային արտոնություններից օգտվել է նորաստեղծ և սկսնակ 591 կազմակերպություն, որոնցից 431-ը միայն անցած տարի: 2018 թվականի հունվարից Հայաստանում ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած շահաբաժինները հարկվում են արդեն 5 տոկոս եկամտահարկով: ՏՏ ոլորտի օրենսդրական և տնտեսական աջակցությունից բացի ոլորտի համար կենսական նշանակություն ունի նաև համացանցային կապի առկայությունը, ինչի արդիականացման ուղղությամբ տարբեր քայլեր են ձեռնարկվել: Արդեն հիմա ինտերնետ կապից օգտվողների թիվն անցել է 2.2 մլն-ից՝ ապահովելով ծածկույթի ավելի քան 70 տոկոս ցուցանիշ: Հայաստանում կա շարժական կապի ավելի քան 4.1 միլիոն բաժանորդ։

2014 թվականից ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ կառավարության, տեղական ու միջազգային ընկերությունների աջակցությամբ՝ կրթական համակարգում մեկնարկել է «Արմատ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը: Արդեն Հայաստանում և Արցախում գործում է 220 լաբորատորիա:

Ոլորտի կտրուկ աճի շնորհիվ աշխատանքի շուկայում ՏՏ ոլորտը դարձավ այն ոլորտներից, որտեղ աշխատուժի թե՛ քանակական, թե՛ որակական պահանջարկը մի քանի անգամ գերազանցում էր առաջարկին:  Ոլորտի զարգացման արդյունքում  2011 թվականին Սեմ և Սիլվո Սիմոնյանները հիմնեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Որն այսօր իր մասնաճյուղերն ունի Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում:

Ընդունված է համարել, որ Հայաստանը ՏՏ ոլորտում արտահանող երկիր է: Արտադրանքի և ծառայությունների 50 տոկոսից ավելին արտահանվում է: Արտահանումների մեծ մասը՝ 60 տոկոսը, ուղղվում է  ԱՄՆ, Կանադա, 18 տոկոսը՝ Եվրոպա, 16.6 տոկոսը՝ Ռուսաստան-ԱՊՀ:

ՏՏ համակարգում առաջանցիկ տեմպերով զարգացման ուղին է բռնել նաև հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ գործում է 33 ընկերություն: Աշխատատեղերի թիվը վերջին տարիներին նույնպես տարեկան աճում է նվազագույնը 10 տոկոսով՝ 2017 թվականին գերազանցելով 15.000-ը: Միջին աշխատավարձն էլ ավելի քան 1000 ամերիկյան դոլար է: Բարձրացել է նաև արտադրողականությունը՝ մեկ աշխատողի հաշվարկով 2018-ին հասելով մոտ 50.000 դոլարի՝  2008թ-ի 29.300 դոլարի համեմատությամբ:

Ոլորտում իրականացվող ակտիվ քայլերն իրենց հետքերն են թողել նաև ամբողջ տնտեսության վրա: 2008թ-ից ոլորտում գրանցվել է տարեկան շրջանառության միջինում 20 տոկոս աճ: Արդեն 2017 թվականին այն հասել է 30 տոկոսի՝ գերազանցելով 760.000.000 դոլարը:  2008-ին այդ թիվը կազմել է ընդամենը 111.300.000 դոլար:  Ընկերությունների քանակը տարեկան աճում է 10 տոկոսով: 2017-ին ակտիվ գործող ընկերությունների թիվը գերազանցել է 600-ը, իսկ նորաստեղծ ընկերությունների հետ միասին նրանց թիվը գերազանցում է 1000-ը: Միայն 2017-ին գրանցվել է 110 նոր ընկերություն: 2008 թվականին ոլորտում հաշվվում էր ընդամենը 175 կազմակերպություն:

ՏՏ ոլորտի այսպիսի աճը նաև ժողովրդագրական լուրջ խնդիր է լուծում: Ոլորտը ապահովում է ոչ թե ուղղակի աշխատատեղեր՝ առօրյա հարցերը լուծելու համար, այլ ձևավորում է ապահոված ու ինտելեկտուալ միջին խավ, որը կարող է իր մեծ ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Ոլորտում աշխատող մասնագետների միջին աշխատավարձը 2000-2700 դոլար է:

Միջազգային հարթակներում ՏՏ ոլորտի հայկական ձեռքբերումների թվում են՝ թվային հրատարակչական ծառայությունների շուկայում հայտնի Joomeg-ի տեղակայումը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս աշխարհի ավելի քան 300.000 հրատարակիչների ստեղծելու թվային, ինտերակտիվ ամսագրեր կատալոգներ էլեկտրոնային գրքեր և այլն։ Triada ընկերության Shadowmatic խաղը հաղթեց հեղինակավոր Apple  դիզայն մրցույթում և գրավեց անդրոիդ շուկան՝ դասվելով աշխարհի լավագույն խաղերի շարքին: Լուսանկարների խմբագրման Picsart հավելված այսօր ունի ավելի քան 100.000.000 ակտիվ օգտատեր աշխարհում: Ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և դրանց սպասարկմամբ զբաղվող Soft Construct ընկերությունը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում, ներկայանում է տարեկան ավելի քան 120 ցուցահանդեսի և 4-րդ տարին անընդմեջ արժանանում է խաղային ոլորտում տեխնոլոգիաների լավագույն մատակարար մրցանակին:

2018 թվականի համար նախանշված քայլերի թվում են՝ կրթական հաստատությունների պետական և ՏԻՄ համակարգչային հագեցվածությունը հասցնել 100 տոկոսի, ինտերնետ կապի հասանելիությունը բնակչության շրջանում հասցնել 90 տոկոսի, Էլեկտրոնային ծառայությունների մասնաբաժինը պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններում հասցնել 80 տոկոսի,  ՏՏ ոլորտի եկամուտները՝ 1 միլիարդի, արտահանումները՝ 700.000.000 դոլարի, ներգրավված վենչուրային կապիտալն՝ ավելի քան 700 միլիոն դոլարի:

Ապագան տեխնոլոգիական առաջընթացինն է, իսկ Հայաստանը, դատելով վերը բերված փաստերից, հետ չի մնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88