Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ֆինանսների նախարարություն. Պետական բյուջեի ծախսերի հաշվարկների որակը կբարելավվի
07/05/2018 21:23
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. Պետական բյուջեի ծախսերի հաշվարկների որակը կբարելավվի

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի ար-դիա¬¬կանացման» երրորդ ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Ռու¬սաս¬տա¬նի Դաշնության ֆինանսների նախարարություների միջև ձեռք բերված համա¬ձայնության արդ-յունքում կնքված դրամաշորհային ծրագրի շրջանակում Հայաստանի Հան¬րա¬պե¬տու¬թյունում նախատեսվում է իրականացնել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) մշակման և ներդր¬ման աշխատանքներ:

ԿՖԿՏՀ-ը ենթադրում է մեկ միասնական տեղեկատվական հարթակում պետական ֆինանսների կառավարման բոլոր գործ¬ըն¬թաց¬ների ավտոմատացում:

Մայիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Վարդան Արամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ծախսակազմման ավտոմատացված համակարգի ներդրման վերաբերյալ քննարկում, որի ընթացքում ներկայացվել են համակարգի ձեռքբերման նպատակով 2017 թվականին հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրի շրջանակում մատակարար կազմակերպության կատարած աշխատանքները:

Ըստ այդմ՝ մատակարարի կողմից գնահատվել են բյուջետային ծախսերի ծրագրերի կազմման գործընթացները, հստակեցվել է ավտոմատացված համակարգի տրամաբանական կառուցվածքն ու ճարտարապետությունը, և արդյունքում մշակվել է WEB ի վրա հիմնված ունիվերսալ համակարգչային ծրագիր, որը յուրաքանչյուր ծախսող միավորի (առաջնային օղակից մինչև ֆինանսների նախարարություն) համար, առանց ծրագրավորողների ներգրավման կամ ծրագրում փոփոխություններ կատարելու, հնարավորություն է տալիս.

1. ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել պետական բյուջեի յուրաքանչյուր ծախսատեսակի չափը հաշվելու համար անհրաժեշտ տվյալները,

2. ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել կանոնները (օրենսդրությունից բխող), որոնց միջոցով պետք է հաշվարկվեն անհրաժեշտ գումարների մեծությունները,

3. սահմանել «գլոբալ փոփոխականներ», որոնք միասնական կերպով կարող են օգտագործվել բոլոր ծրագրերի համար (օրինակ՝ նվազագույն աշխատավարձ, էլեկտրաէներգիայի սակագին և այլն),

4. կազմակերպել օգտատերերի հաշվառում՝ յուրաքանչյուրի հստակ իրավասության սահմանմամբ (տվյալներ մուտքագրելու, հաստատելու և այլն),

5. ապահովել օգտատերերի կողմից համակարգում կատարված գործողությունների հաշվառումը,

6. արդյունքում ձևավորել գործող կարգավորումների և վարվող քաղաքականության շրջանակում պետական բյուջեի ծախսերի հաշվարկային կարիքը:

ԿՖԿՏՀ-ի մշակումն ու ներդրումը երկարաժամկետ խնդիր է, որի իրականացումը, տար¬բեր գնահատականների համաձայն, կարող է տևել 3-7 տարի:

Պետական բյուջեների ծախսերի կազմման գործընթացը պետական ֆինանսների կառավարման համակարգի առանցքային բաղադրիչներից է: Վերջինիս օպտիմալացման նպատակով ֆինանսների նախարարությունը դեռևս 2017 թվականին նա¬խա¬ձեռնել է պետական ծախսերը կազմելու՝ բյուջեները ձևավորելու գործընթացի ավ¬տո¬մա¬տացված համակարգ մշակելու և վերջինս պետական կառավարման համակարգում գոր¬ծող այլ ավտոմատացված համակարգերի հետ ինտեգրելու՝ տեղեկատվության փոխա¬նա¬կ¬ման հնարավորություն ստեղծելու աշխատանքները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52