Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Բիզնես Արմենիա. Արմեն Ավակ Ավակյանի 1 տարվա պաշտոնավարման ընթացքում գրանցված արդյունքները
15/05/2018 11:59
Կիսվել

Բիզնես Արմենիա. Արմեն Ավակ Ավակյանի 1 տարվա պաշտոնավարման ընթացքում գրանցված արդյունքները

Մասշտաբային ծրագրերի մեկնարկ՝ 2018-ին

Բիզնես Արմենիայի գործադիր խորհուրդն այսօրվա նիստում ամփոփել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի՝ 1 տարվա պաշտոնավարման շրջանում գրանցված արդյունքները։ 

Բիզնես Արմենիան 2017-ի համար սահմանված բոլոր ցուցանիշերը գերազանցել է, իսկ 2018 թվականին ավելի մեծ թիրախներ են սահմանված. 46.8 միլիոն դոլարի ներդրումներ և 7.9 մլրդ դրամի արտահանում։

«Այս տարվա համար մեր նախանշած թիրախները կապահովվեն, քանի որ առաջին 4 ամսում արդեն ներդրումների, վերաներդրումների, արտահանման և արտադրության ծրագրեր են մեկնարկել, չհաշված միջազգային էքսպոները, որոնց մասնակցության համար աջակցում ենք հայկական արտադրողներին։ Տարվա մնացած ամիսներին նույնպես աշխատանքային խիտ գրաֆիկ է սահմանված»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Այս տարի Բիզնես Արմենիայի աջակցությամբ մեկնարկած խոշոր ծրագրերից են.

– լեհական SIMED Group ընկերությունների խմբի ջրամբարաշինության նախագիծը,

– հայոց արքաների կերպարներով թեմատիկ hուշանվերների արտադրությունը,

– հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու՝ չինական «Նյու Յիդա» ընկերության նախագիծը,

– «FMD K&L Europe» ընկերության կողմից Հայաստանում տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկի բացումը,

– Գյումրիի ՏՏ ընկերություններին օտարերկրյա կազմակերպություններից պատվերների ներգրավումը (Malia Group, Blue Idea)։

Բացի այդ, տարվա առաջին եռամսյակում ավելի քան 60 արտադրողներ մասնակցել են միջազգային ցուցահանդեսների և արտահանման պայմանագրեր կնքել։ Մի շարք նախագծեր բանակցությունների փուլում են։

Տեսանյությում ներկայացված են նախորդ տարվա գործունեության արդյունքները, բարեփոխումները, այս տարվա թիրախներն ու դրանց հասնելու Բիզնես Արմենիայի ծրագրերը։ 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52