ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել ՀՀ-ի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ունեցող բեռները
Ժամանակ օրաթերթը տեղեկություններ է հայտնել ՊԵԿ-ում ընթացող փոփոխությունների մասին։
««Ժամանակ»-ի՝ Հայաստանի մաքսային մարմիններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մի քանի օրերին կտրուկ նվազել է Հայաստան մտնող բեռնատարների քանակը: Պատճառն այն է, որ ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել մաքսավորներին, որ Հայաստանի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ունեցող բեռները: Իսկ քանի որ մինչև վերջերս բեռների ճնշող մեծամասնությունը գալիս էր առանց փաստաթղթավորման, այդ բեռների տերերը ստիպված են եղել դադարեցնել բեռների ներկրումը, մինչև դրանք պատշաճ կփաստաթղթավորվեն», – գրում է թերթը: