Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Վահան Քերոբյան. երկու տասնամյակ է, ինչ հայկական բիզնեսի մոդելը լայնորեն հիմնված է հարկերը թաքցնելու միջոցով շահույթ ստանալուն
26/05/2018 11:25
Կիսվել

Վահան Քերոբյան. երկու տասնամյակ է, ինչ հայկական բիզնեսի մոդելը լայնորեն հիմնված է հարկերը թաքցնելու միջոցով շահույթ ստանալուն

Հայտնի գործարար և Menu.am-ի հիմնադիր Վահան Քերբյանը բինզեսի ներկայացուցիչների կոչ է արել վերանայել իրենց բիզնես մոդելը և մտնել թափանցիկ դաշտ։

«Հայկական բիզնեսի մասին (չի վերաբերում ֆինանսական, ԻՏ և միջազգային ընկերություններին)

Արդեն երկու տասնամյակ է, ինչ հայկական բիզնեսի մոդելը լայնորեն հիմնված է հարկերը թաքցնելու միջոցով շահույթ ստանալուն, քանի որ

ա) հենց այդ մոդելն է խրախուսվել իշխանության կողմից;

բ) օլիգարխ բիզնեսների հետ մրցակցելիս, որոնք ակնհայտորեն ամենաշատն են հարկերից խուսափում իրենց կապերի ու լավագույն պայմանների շնորհիվ, դա համարյա միակ ձևն է գոյատևելու։

Ներկա հարկային օրենքներով, եթե բոլորն աշխատեին թափանցիկ, հնարավոր կլիներ հավաքել հինգ անգամ շատ եկամտային հարկ, կրկնակի ավելի շատ մաքսատուրք ու ԱԱՀ, ու 10 անգամ ավել շահութահարկ։ Օրենքները լավը չեն, օրինակ՝ ընդհանրապես լուծված չեն գյուղմթերքի շղթան կամ էլեկտրոնային առևտուրն ապահովող օրենքները։ Մենք menu-ում ստիպված ենք ՀԴՄ չեկեր չտրամադրել միայն ու միայն օրենքների անկատարության պատճառով, բայց բոլոր չեկերը տպվում են գրասենյակում ավտոմատ, իսկ մենք վաղուց խնդրում ենք ներդնել էլեկտրոնային ՀԴՄ֊ի համակարգը, երբ ՀԴՄ կտրոնը էլեկտրոնային կլինի միայն։

Տնտեսական դաշտը մաքրելու համար պետք է թե սպառողները, թե վճարովի աշխատողները, թե սպիտակ աշխատող ընկերություններն ու թե պետական կառույցները ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ցուցաբերեն հարկերից խուսափող ընկերություններին։

Եթե Ձեզ տալիս են հաշիվ կամ ՀԴՄ, որը չի համընկնում Ձեր գնման հետ (ապրանքների նկարագրություն և գին և քանակ և ընդհանուր արժեք), եթե Ձեր աշխատավարձի մի մասը կամ ամբողջությամբ սև է, եթե Ձեր գործընկեր ընկերությունն առաջարկում է կանխիկով 20% էժան, ապա պետք է հրաժարվել նման ծառայություն մատուցող/ապրանք վաճառող/աշխատանք տրամադրող ընկերություններից։ Գիտեմ, որ դա դժվար է, բայց այսօր այլևս տնտեսական արգելքներ չկան, այսինքն՝ սպիտակ աշխատելով ընկերությունները կկարողանան շահութաբեր լինել։

Առայժմ նման ընկերությունները շատ քիչ են։ Menu-ն, հպարտությամբ կարող եմ ասել, որ թափանցիկ ընկերություն է։ Որպեսզի երկիրը և տնտեսությունը իրոք անցնի անշրջելիության կետը (точка невозврата) խիստ անհրաժեշտ է, որ կարճ ժամանակում թափանցիկ աշխատող ընկերությունները կտրուկ շատանան և կազմեն գոնե ընդհանուր շուկայի 50%։

Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին ու գործընկերներին հրատապ վերանայեն իրենց բիզնես մոդելը և մտնեն 100% թափանցիկ դաշտ։ Փող աշխատենք խելքով ու աշխատասիրությամբ, իննովացիաներով ու հեռու գնացող տեսլականով, կառուցենք մեծ պատմություններ», – գրում է Քերոբյանը։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34