ԱԱԾ-ում քննվող ապօրինի հարստացման գործի շրջանակում ամենաշատ կալանավորվածները Սամվել Ալեքսանյանի ընկերություններից են
Ժամանակ օրաթերթը տեղեկություններ է հայտնել ԱԱԾ կողմից իրականացվող հակակոռուպցիոն գործողությունների ընթացքի մասին։
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում քննվող ապօրինի հարստացման գործի շրջանակներում կալանավորվել են մի քանի օլիգարխների մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ:
Ամենաշատ կալանավորվածները ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ղեկավարած ընկերություններից են, որոնց թիվը անցնում է մի քանի տասնյակից»,-գրում է թերթը: