Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Վերջին 7 տարում Հայաստանը ԵՄ-ից ստացել է 50 մլն եվրո աջակցություն՝  էներգետիկ ոլորոտի բարեփոխումների համար
05/06/2018 10:16
Կիսվել

Վերջին 7 տարում Հայաստանը ԵՄ-ից ստացել է 50 մլն եվրո աջակցություն՝ էներգետիկ ոլորոտի բարեփոխումների համար

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում  հունիսի 4-ին  մեկնարկել է «Եվրամիության կայուն էներգետիկայի շաբաթը»:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Էներգախնայողության աջակցման հիմնադրամի Հայաստանի գրասենյակից՝ հավելելով. «Եվրոպական միության նախաձեռնությամբ մի շարք երկրներում, ինչպես և Հայաստանում  անցկացվում են կայուն էներգետիկայի օրեր՝ ուղղված էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ լայնամասշտաբ իրազեկմանը։ Դրա շրջանակում Էներգախնայողության աջակցման հիմնադրամը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» (EU4ASEP) ծրագրի ներքո իրականացնում է մի շարք միջոցառումներ ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Ապարան և Արթիկ քաղաքներում: Այդ միջոցառումների նպատակն է՝ բարձրացնել հանրային իրազեկման մակարդակն ու կայուն էներգետիկայի ոլորտում ունեցած հաջողված փորձը կիրառել նաև այլ համայնքներում։ «Եվրամիության  կայուն էներգետիկայի օրերին» ակտիվ մասնակցություն ունեցան Ապարան համայնքի դպրոցականները, ովքեր  միջոցառման շրջանակներում մրցեցեին էներգախնայողության վերաբերյալ գիտելիքներով ու արժանացան մրցանակաների:

«Կայուն էներգետիկայի շաբաթվա» շրջանականերում Ապարանում բացվեց   նաև «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի» բացօթյա ցուցահանդես՝ նվիրված էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաներին: Ոլորտի ավելի քան մեկ տասնյակ ընկերություններ ներկայացրեցին հայաստանյան շուկայում առկա կայուն էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտի արտադրանքն ու ծառայությունները: Ցուցահանդեսի անցկացման վայրը պատահական չէր ընտրված. Ապարան քաղաքում նախատեսվում է կառուցել առաջին արևային ֆոտովոլտային կայանը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ:

-Այսօրվա ցուցահանդեսում ներկայացած են արևային պանելներ, արևային ջրատաքացուցիչներ, մի խոսքով տեխնոլոգիաներ ու ծառայություններ՝ արտադրող ու տեղադրող կազմակերպություններից,- միջոցառման բացմանը ասաց «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի»  ծրագրի ղեկավար Թամարա Բաբայանը:- Սա յուրահատուկ հնարավորություն է մեկտեղ տեսնել  տարբեր ֆիրմաներ  ունենալ տեղեկատվություն և ընտրության հնարավորություն: Միևնույն ժամանակ մասնակից ընկերությունները հնարավորություն ունեն իրենց առաջարկների ու ապրանքների մասին մրցակից պայմաններում տրամադրել շահեկան ինֆորմացիա: Դրանից բացի առաջիկա երեք տարիներին մենք, արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջանակներում, աշխատելու ենք Ապարան համայնքում և օգնելու ենք, որ այստեղ ևս զարգանա արևային էներգետիկան:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանի խոսքով,  ամենաէժան էներգիան՝ դա չսպառված կամ տնտեսված էներգիան է:

– Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանը Եվրամիությունից ստացել է 50 մլն եվրո աջակցություն՝  էներգետիկ ոլորոտի բարեփոխումների համար,-ասաց Հոա-Բին Աճեմյանը:- Մոտ 6000 տնային տնեսություն հանդիսացել է էներգախնայողության ու էներգաարդյունավերության շահառու՝ Վայք, Սպիտակ, Եղեգնաձոր քաղաքներում: Շուտով կսկսենք մեկ այլ ծրագիր, ըստ որի Երևանի 150 մանկապարտեզում ևս կիրականացվեն էներգագարդյունավետության միջոցառումներ: Հաջորդ տարի մենք ավելի  կընդլայնենք Եվրամիության ներգավածծությունը Հայասատանի  էներգետիկ ոլորտում, քանի որ այդ ոլորտը հանդիասնում է եվրամիության կողմից Հայաստանին   տրամադրվող աջակցության չորս  հենասյուներից մեկը:

«ԵՄ կայուն էներգետիկայի շաբաթը» կշարունակվի վաղը Արթիկ քաղաքում և  կամփոփվի Երևանում` հունիսի 6-ին կայանալիք «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով համաժողովով»:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75