Հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 2․1%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 12 954.1 տոննա միս, ինչը 2․1 %-ով գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը:
Միևնույն ժամանակ երշիկեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6․1 %-ով և կազմել 2,846․1 տոննա։ Մսի կիսապատրաստուկների արտադրությունը կազմել է 250.0 տոննա, ինչը 3․6 %-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ։