Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտության մասին
07/06/2018 15:52
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնական առումով իր ղեկավարած կառավարության կարևորագույն խնդիրն է համարում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այդ ընտրությունների հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման մեխանիզմը ժողովրդին վերադարձնելը և այդ վերադարձի ակտն անբեկանելի դարձնելը: «Բնական հարց կծագի՝ իսկ ինչո՞ւ արտահերթ ընտրությունները չանցկացնել հենց հիմա: Անկեղծ ասած՝ ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր կազմակերպած և առաջնորդած թավշյա հեղափոխության ոգևորությունը  գտնվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ ընտրություններն այսիր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Բայց եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը մեր երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը չի փոխվել, և նոր իշխանությանը, ինչպես բազմաթիվ նախկինների, առաջ է մղում բացառապես իշխանությունը պահպանելու մոլուցքը, իսկ ընտրություններն անցկացվում են մի պայմաններում, երբ ժողովուրդը տնարարական համակարգի միջոցով իշխանություն փոխելու իրական հնարավորություն չունի այս անգամ էլ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ ընտրությունները Հայաստանում պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Նրա խոսքով՝ դա ոչ միայն հնարավորություն կտա էականորեն բարելավել ընտրական համակարգը, այլև քաղաքական մյուս ուժերին, ում համար իշխանափոխությունն անակնկալ էր ու անսպասելի, դուրս գալ ցայտնոտի վիճակից և որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել: «Բացի այդ, այս ժամանակահատվածը քաղաքացիներին հնարավորություն կտա իրականացնել տեղեկացված ընտրություն՝ հիմնվելով գործող կառավարության և իշխող թիմի գործունեության արդյունքների վրա»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հաջորդ հարցը, որը կարող է ծագել, հետևյալն է՝ ինչո՞ւ ընդհանրապես անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Պատասխանը շատ պարզ է՝ ինչպես հեռացել է ընտրակեղծիքներով և կաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով և ընտրակաշառքներով ձևավորված օրենսդիր իշխանությունը»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ առաջիկա ժամանակահատվածը գործող կառավարությունը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար: «Իսկ այդ փոփոխությունները կլինեն Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտումը՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը երաշխավորելու տրամաբանությամբ: Կառավարությունը մտադիր է այս հարցով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու հրավեր կստանան խորհրդարանական բոլոր խմբակցությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հստակեցրեց, որ իրենց գործունեության կարևորագույն կողմը լինելու է ոչ միայն առօրյա, ինքնին հասկանալի ՀՀ օրենքներից, միջազգային պայմանագրերից, ամենօրյա խնդիրների լուծման անհրաժեշտությունից բխող քայլերը, այլ քայլերը, որոնց հիմնական նպատակը Հայաստանի հին բովանդակությունը նոր բովանդակությամբ փոխելն է: «Այդ փոփոխությունների մի զգալի մասը չի պահանջում օրենսդրական և կառուցակարգային որևէ փոփոխություն, որևէ վարկ կամ գրանտային միջոց, այլ ընդամենը քաղաքական կամքի գործադրում»,- նշեց Փաշինյանը:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21