Այլ Լուրեր

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Հունիսի 7-ին Երևանում կայացավ Տեխնովացիա Հայաստան 2018 մրցանակաբաշխությունը
11/06/2018 09:54
Կիսվել

Հունիսի 7-ին Երևանում կայացավ Տեխնովացիա Հայաստան 2018 մրցանակաբաշխությունը

2018 թվականի հունիսի 7–ին Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի ունենցավ Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հկ-ի կողմից կազմակերպած Տեխնովացիա Հայաստան 2018 մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Տեխնովացիա Հայաստան 2018 ծրագրի ավելի քան 300 մասնակիցներ ինը մարզերից ու Երևանից,  ծրագրի հովանավորներն ու աջակիցները, հյուրեր տարբեր տեղական ու միջազգային կառույցներից, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Տեխնովացիա Հայաստան 2018  ծրագրի տարածաշրջանային դեսպան, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հկ-ի նախագահ Նարինե Աբազյանը կազմակերպիչների անունից շնորհակալություն հայտնեց թե ֆինանսավորող և թե աջակից կազմակերպություններին, ժյուրիի անդամներին, ինչպես նաև բոլոր մասնակից դպրոցների տնօրեններին,  ուսուցչուհիներին,  աշակերտուհիներին, ծնողներին: Նա իր ողջույնի խոսքում նշեց որ ՏՀՏ ոլորտում Հայաստանը կարիք ունի առաջնորդ և ձեռներեց աղջիկների ու կանանց,  իսկ այս  ծրագիրը հնարավորություն է տալիս հզորացնելու մեր ուսուցչուհիներին և բացահայտելու մեր աշակերտուհիների մրցունակ ներուժը, պատրաստելով վաղվա առաջնորդներ և ձեռներեցներ ՏՀՏ ոլորտում:

Ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի բարի կամքի դեսպան՝ դոկտոր Երվանդ Զորյանը, ծրագրի հովանավորներն ու աջակիցները, ժյուրիի անդամները, դպրոցի տնօրեններ:

ՔՀ Կամուրջ ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը նշեց, որ ուրախալի է այն փաստը, որ Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազակերպությանն  ընձեռնաց դրամաշնորհի շրջանակներում ավելի շատ թիմեր են մասնակցել ծրագրին մարզերից՝ 49 թիմերից 36–ը մարզերից են:

Ողջյունի խսքով ելույթ ունեցան նաև ժյուրիի անդամներ՝ Գայանե Ստեփանյանը՝վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահը, Սուսաննա Բալդրյանը՝Յունիքոմփ կազմակերպության ռազմավարական ծրագրերի ղեկավարը, Անի Մանուկյանը՝ Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավարը: Ժյուրիի անդամները միաբերան ընդգծեցին ծրագրի կարևորությունը համայնքային խնդիրների լուծման հարցում աղջիկների կողմից ստեղծված հավելավածների օգնությամբ: Տեխնովացիա Հայաստան 2018 մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց Տեխնովացիա Հայաստան  2018 ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքը: Տեղին  է նշել, որ մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում հյուրանոցի ճեմասրահում կազմակերպվել էր մրցույթի մասնակից թիմերի կողից ստեղծված հավելվածների պոսթերների  ցուցադրությունը:

Տեխնովացիան  աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթ է 10-18 աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով: Երկրորդ տարին է ինչ Հայաստանը մասնակցում է ծրագրին: 2017 թվականին առաջին անգամ մասնակցելով ծրագրին, ունեցանք հաջողված պատմություն՝ Արագածնոտի մարզի Կարբի գյուղի հանրակրթական դպրոցի “Մեկ քայլ առաջ” աղջիկների թիմն  իր “Հայկական ժեստերի լեզու” հավելվածով կրթություն անվանակարգում արժանացավ միջազգային գլխավոր մրցանակին   և հրավիրվեց Iridescent կազմակերպության կողմից  Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը:

Հունիսի 7-ին Երևանում կայացավ Տեխնովացիա Հայաստան 2018 մրցանակաբաշխությունը

Այս տարի ավարտվեց Տեխնովացիա Հայաստան 2018 փուլը, որի շրջանակում գրանցվեցին 398 աշակերտուհիներ, 94 մենթորներ, ձևավորվեց 90 թիմ, որից 49 դուրս եկան  հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ: «Տեխնովացիա-Հայաստանյան 2018» մրցույթին մասնակցած 49 թիմերը մայիսի 11-ին, 17-ին, և 18-ին ժյուրիի /դատին  հանձնեցին/ներկայացրին իրենց կողմից ստեղծած բջջային հավելվածները: Դեմ-առ-դեմ և  առցանց  գնահատման արդյունքում  որոշվեցին հաղթող թիմերը: Չորս ավագ ու երեք կրտսեր թիմեր հաղթող ճանաչվեցին և միջազգային փուլին մասնակցելու ուղեգիր ստացան ` https://technovationchallenge.org/2018-semifinalists/:

Միջազգային առցանց գնահատման փուլը տեղի կունենա սույն թվականի հունիսի 1–ից մինչև հունիսի 17-ը:

Հունիսի 7–ին «Տեխնովացիա Հայաստանյան 2018» մրցանակաբաշխությանը գլխավոր մրցանակները  ստացան յոթ հաղթող թիմ: Հաղթող թիմերը ներկայացրել էին հավելվածներ, որ վերաբերում էին համայքներում զբոսաշրջության զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը, դպրոցականների շրջանում անգլերենի ուսուցմանը, երիտասարդների ժամանակավոր աշխատանքով ապահովմանը և այլն: Դպրոցականները նաև ստեղծել էին բջջային հավելված, որն աուտիզմ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ հաղորդակցվելու մարդկանց հետ։  Յոթ հաղթող թիմերին մրցանակները տրամադրել էին ՏՀՏ գործատուների միության անդամ Յունիքոմփ, Զիգզագ  ընկերությունները և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից մրցանակներ ստացան վեց թիմեր՝ Կայուն զարգացման հիմնախնդիրներից բխող կրթություն, առողջություն, շրջակա միջավայր անվանակարգերում, իսկ Տեխնովացիա միջազգային ծրագիրը նախաձեռնող  Իրիդեսենտ կազմակերպության կողմից ինը թիմ Համայնքի զարգացման մրցանակներ ստացավ: Կիսաեզրափակիչ դուրս եկած  49 թիմերի բոլոր մասնակիցները ստացան վկայականներ: Աջակից կազմակերպությունները և ժյուրիի 11 անդամները ստացան շնորհակալագրեր:

Ծրագրի կազմակերպիչներից Կրթության ազգային ինստիտուտի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Ռուզաննա Ստեփանյանը հայտարարեց, որ ինստիտուտի կողմից թիմերի համար սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կկազմակերպվեն վեբ կայքեր պատրաստելու դասընթացներ, իսկ ՏՀՏ Գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը հայտարարեց, որ սեպտեմբերին թիմերի համար կկազմակերպվեն շրջայցեր ՏՀՏ Գործատուների միության անդամ  ՏՀՏ կազմակերպություններ, ինչպես նաև կկազմակերպվեն վարպետության դասեր: Ծրագրի մյուս աջակից կազմակերպությունները, ինչպես նաև ժյուրիի անդամները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու թիմերին մասնագիտական խորհրդակցությամբ և նույնպես կազմակերպելու վարպետության դասեր:

Հունիսի 7-ին Երևանում կայացավ Տեխնովացիա Հայաստան 2018 մրցանակաբաշխությունը

Տեխնովացիա Հայաստան 2018 ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի համագործակցությամբ: Տեխնովացիա Հայաստան 2018 մրցույթին աջակցում և հովանավորում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը,  Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ, Զիգզագ  ընկերությունները և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21