2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ուղիղ կտրվածքի տուֆի արտադրությունն աճել է 0.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 139.9 հազ. տոննա ապրանքային բետոն։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 2.2 անգամ։
Մասնավորապես, հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադությունն աճել է 81%-ով և կազմել 22,139 տոննա։ Բնական քարից երեսպատման սալերի արտադրությունն աճել է 2 անգամ և կազմել 7,860.3 տոննա։ Ուղիղ կտրվածքի տուֆի արտադրության ծավալները աճել են 0.9%-ով և կազմել 6,570.6 տոննա։