Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով․ Նիկոլ Փաշինյան
15/06/2018 11:23
Կիսվել

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով․ Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի արդյունքներով տարբեր գերատեսչությունների կլինեն կոնկրետ հանձնարարականներ: Այդ մասին հունիսի 15-ին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիշերը մենք վերադարձանք Մոսկվայից, որտեղ գտնվում էի աշխատանքային այցով: Ուզում եմ ասել, որ արդյունավետ այց ունեցանք և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում: Մեր հարաբերություններում խնդիրներ չկան, անհրաժեշտ է աշխատել, որպեսզի տնտեսական պոտենցիալը լիարժեք իրացվի»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ նախարարների հետ զրույցներ կունենա, կլինեն կոնկրետ հանձնարարականներ:

Գործադիր իշխանության ղեկավարն ընդգծեց, որ կառավարությունը և առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործվի: Ըստ Փաշինյանի, ՌԴ-ն դրա կարիքն ունի և այնտեղ հույս ունեն, որ Հայաստանը լիարժեք մատակարարումները կիրականացնի»,- ասաց վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետը մասնակցել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02