Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Արարատի մարզում էր
15/06/2018 15:48
Կիսվել

Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Արարատի մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Արարատի մարզի մի շարք համայնքներ՝ մթերումների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցում էին նաև փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Այցի առաջին կանգառը Վերին Դվին համայնքում էր։ Համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը ընդգծեց, որ փոքր գյուղացիական տնտեսությունների զարգացումն այսուհետ լինելու է նախարարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, քայլեր են ձեռնարկվելու նրանց օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ։

Այստեղ բնակչության գերակշիռ մասն ասորիներ են, համայնքը կին ղեկավար ունի՝ Լյուդմիլա Պապովան, ով  նախարարի հետ զրույցում նշեց, որ այս տարի հատկապես ծիրանի առատ բերք են ստացել,  բերքատվությունը նախորդ տարվա համեմատ աճել է  շուրջ 30 տոկոսով։
Բերքատվությունից դժգոհ չէ նաև Վերին Դվինցի  ֆերմեր Իոսիֆ Դինխոևը, որը շուրջ 40 հա  ելակի և լոլիկի դաշտեր ունի։ Նա դեռևս 2013 թվականից կաթիլային ոռոգման համակարգ է ներդրել, վստահեցնում է՝ եկամտաբեր է. բերքատվությունն է բարձրացել, պարարտանյութերի,  ոռոգման ջրի, բանվորական ուժի ծախսերն էականորեն կրճատվել են։ Ֆերմերը պետական աջակցության ծրագրերից օգտվել է լիզինգի պետական աջակցության ծրագրից և առաջիկայում դիմելու է այլ ծրագրերի օժանդակությանը՝ տնտեսությունն ընդլայնելու նպատակով։

Այնուհետև  Արթուր Խաչատրյանն ուղևորվել է Դվին համայնք։ Այստեղ նույնպես տարվա բերքից գոհ են՝ և՛ առատ է, և՛ որակով։
Նախարարը եղել է նաև Պռոշյանի կոնյակի գործարանում և «Արտֆուդ» ընկերությունում։ Պռոշյանի կոնյակի գործարանում մթերումները մեկնարկել են դեռևս ապրիլ ամսից՝ մթերել են շուշան, բոխի, այժմ բալ, կեռաս, ընկույզ են ընդունում, մինչև դեկտեմբեր մթերման գործընթացը կշարունակվի։ Ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Գասպարյանը վստահեցնում է, որ մթերումների դիմաց վճարումները չեն ուշանում՝ 1 շաբաթվա ընթացքում գումարները վճարվում են գյուղացուն։  Այժմ վճարումները սեփական միջոցների հաշվին են իրականացնում, սակայն մթերումների թեժ սեզոնին՝ օգոստոս ամսին, օգնության կհասնի պետությունը՝  տրամադրելով 3 % տոկոսադրույքով  սուբսիդավորվող վարկ։ «Դա շատ լավ նախաձեռնություն էր և շնորհակալ ենք կառավարությունից, որ այն շարունակվելու է»,- նշեց Արմեն Գասպարյանը։

«Արտֆուդ» ընկերությունում այս պահին մթերում են խաղողի տերև, ինչպես նաև հատապտուղներ մուրաբաների և կոմպոտի արտադրության համար,  նախապատրաստվում են ծիրանի մթերմանը, որը կմեկնարկի մի քանի օրից։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վաչագան Կարապետյանի խոսքով՝ այս տարի պլանավորվում են մթերել 2000-2500 տոննա ծիրան, վճարումները կատարվում են ամբողջությամբ։

«Երեկվա դրությամբ մենք արտահանել ենք շուրջ 13 508 տոննա ծիրան այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն օրն այդ ցուցանիշը ընդամենը 13 տոննա էր։ Իհարկե  պետք է նաև հաշվի առնենք, որ տարին 2-3 շաբաթով առաջ է  ընկել, բայց և այնպես արտահանման ծավալները շատ մեծ են և բերքի որակն է լավը, ապրանքային տեսքը պահպանվել է»,-նշել է նախարար Խաչատրյանը՝ ամփոփելով այցի արդյունքները։

Նախարարը հաջողված է համարել մթերումների գործընթացի կանոնակարգման նպատակով մթերման վարկերի տրամադրման ծրագրի իրականացումը. «Եթե հիմնական շահառուները գոհ են, ուրեմն ծրագիրը հաջողվել է, մենք շրջանառու միջոցների հարցն ենք լուծում, գյուղացին  մթերված բերքի դիմաց անմիջապես ստանում է վճարումը, իսկ վերամշակողը սուբսիդավորված գներով կարողանում են պետության առջև ստանձնած պարտավորությունները մարել»։ Նախարարը միաժամանակ հորդորել է վերամշակողներին և գյուղացիներին անպայման պայմանագրեր կնքել. դա ծրագրից օգվելու կարևոր նախապայմաններից է։

 Արթուր Խաչատրյանի խոսքով՝ գյուղատնտեսության և գյուղացու առջև ծառացած խնդիրների մասին իհարկե նախարարությունում քաջատեղյակ են, սակայն  նման այցերը շատ կարևոր են  անմիջապես գյուղացուց այդ հոգսերն ու խնդիրները լսելու, նրանց հետ անմիջական շփում ունենալու առումով,  ուստի դրանք շարունակական են լինելու։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75