Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Աշոտ Հակոբյանը Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերության երկրների թվային տնտեսության նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը
22/06/2018 10:39
Կիսվել

Աշոտ Հակոբյանը Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերության երկրների թվային տնտեսության նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը

Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերության երկրների թվային տնտեսության/տեխնոլոգիաների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից։

Հանդիպման լիագումար նիստում քննարկվել են լայնաշերտ կապի զարգացմանը, տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (RRA-ի) կիրառության նպատակահարմարությանը, կիբերանվտանգությանն ու տեղեկատվական անվտանգությանն առնչվող  և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հակոբ Արշակյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Գործընկերության երկրների պատվիրակությունների, ինչպես նաև աշխատանքային խմբի ղեկավար, Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Սերգեյ Պոպկովի հետ։

Եվրոկոմիսարներ Յոհաննես Հաննի և Մարիա Գեբրիելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բլոքչեյն տեխնոլոգիաների կիրառման ոլորտների, արհեստական բանականության, ստարտափների աջակցությանը և կադրերի պատրաստմանը վերաբերող խնդիրները։

Թվային տնտեսության և հանրության եվրոկոմիսար Մարիա Գեբրիելի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 15-ին Սոֆիայում կայանալիք «Startup Summit»-ին ներկայացվածության շուրջ, որին կմասնակցեն նաև հայկական ստարտափներ։

Օրակարգի շուրջ աշխատանքային հանդիպումներ են անցկացվել նաև պատվիրակությունների ղեկավարների հետ։

Նախարարի առաջին տեղակալը աշխատանքային հանդիպում է ունեցել «Ինտեգրալ» ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սոլոդուխայի հետ։ Բելառուսական ընկերությունը զբաղվում է միկրոէլեկտրոնիկայի նախագծմամբ և արտադրությամբ։ «Ինտեգրալ»-ը տրանզիստորների թեստավորման համար օգտագործում է հայկական «Անի տեստ» ընկերության արտադրած ավտոմատ թեստավորման համակարգերը:

 Հակոբ Արշակյանին հանդիպման ընթացքում ուղեկցել է նաև Բելառուսում ՀՀ դեսպանությունում Հայաստանի առևտրական կցորդ Կարեն Եսայանը։

Հայկական կողմը ընկերության ղեկավարին հրավիրել է Հայաստան` երկկողմ համագործակցության հնարավորությունները քննարկելու` կիսահաղորդչային սարքերի նախագծման և թեստավորման ոլորտում:

Հակոբ Արշակյանը բելառուսական Բիքլաուդ կենտրոնացված տվյալների մշակման կենտրոնի տարածքում հանդիպել է նաև «Սոֆթլայն» ընկերության հետ։ Քննարկվել են Հայաստանում «Data center»-ի ստեղծման նախագծին առնչվող հարցեր։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08