Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Գյուղնախարարն ընդունել է չորացված մթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին
28/06/2018 14:30
Կիսվել

Գյուղնախարարն ընդունել է չորացված մթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 26-ին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցել են չորացված մթերք արտադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ընդգծելով վերամշակող ճյուղի կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցում` Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է այս ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցներին ներկայացվել է լիզինգային նոր ծրագիրը, որի շրջանակում մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4% լիզինգային տոկոսադրույքով շահառուները հնարավորություն կստանան ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող ցանկացած տեխնիկա, որը թույլ կտա երկարացնել գյուղմթերքի սեզոնայնությունը, այդ թվում` նաև չորանոցներում և սառնարանային տնտեսություններում կիրառվող սարքավորումներ։ Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարում:

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տեղական չրերի ինքնարժեքի նվազեցմանը և որակի բարձրացմանը, միջազգային շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, չրագործության ոլորտում սեզոնային զբաղվածության խթանմանը, ինչպես նաև ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:

Առանձնահատուկ կարևորվել է նոր սորտերի ստեղծման և չրերի տեսականու ընդլայնման անհրաժեշտությունը: Նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին նույնպես կարևորել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի մշակումը և նշել, որ այս խնդիրը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունների թվում է:

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրին, որի շրջանակներում տրամադրվում են տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով նպատակային վարկեր, որոնց մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվում է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3 %:

Հանդիպման ավարտին նախարար Արթուր Խաչատրյանն առաջարկել է ներկաներին համատեղ գույքագրել բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկները և կազմել չրագործության ոլորտի հետագա զարգացման համապարփակ ծրագիր:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02