Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել հայ գործարարների հետ՝ ՌԴ Ստավրոպոլի մարզից
29/06/2018 17:33
Կիսվել

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել հայ գործարարների հետ՝ ՌԴ Ստավրոպոլի մարզից

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՌԴ Ստավրոպոլի մարզը ներկայացնող հայ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նախարարության այլ պատասխանատու անձինք։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքից։ Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական գործարար կապերի զարգացման, Ստավրոպոլի մարզում հայկական ապրանքների ներկայացվածության, Հայաստանում համատեղ արտադրանքի ստեղծման հնարավորությունների մասին։

Մինասյանը հայտնել է, որ օրեր առաջ վարչապետի մոտ կայացած հանդիպումից հետո ներկայում առավել հասցեական կարող են խոսել խնդիրների ու հնարավորությունների մասին և նշել, որ, նաև վարչապետի հանձնարարականի համաձայն, գերատեսչությունը պատրաստ է ամբողջությամբ աջակցել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հայ գործարարների նախաձեռնություններին։ Անդրադարձ է եղել պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, մաքսային և հարկային խնդիրներին, ապրանքաշրջանառության ծավալներին ու բեռնափոխադրումներին առնչվող հարցերին։ Նախարարը ներկայացրել է այն պատասխանատուներին, որոնց հետ անմիջական կապի միջոցով գործարարները կարող են բարձրաձայնել առաջացած խնդիրների ու հարցերի մասին։ Նախանշվել է առաջնահերթ գործողությունների շրջանակը։

Հայ գործարարները շնորհակալություն են հայտնել արդյունավետ հանդիպման համար, տեղեկացնելով նաև Հայաստանի կառավարության հետ Ստավրոպոլի մարզային իշխանությունների կողմից համագործակցության առաջարկը, ինչը հայկական կողմը ողջունելի է համարել։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93