
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կանադայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Նախագահի պաշտոնական կայքից։
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, ինչպես նաեւ անդրադարձել են հոկտեմբեր ամսին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: