Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Նիկոլ Փաշինյան. ի դեմս Արամ Մանուկյանի, գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ
17/07/2018 20:07
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. ի դեմս Արամ Մանուկյանի, գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն ներկա են գտնվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, անվանի քաղաքական ու ռազմական գործիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար Արամ Մանուկյանի հուշարձանի բացման պաշտոնական արարողությանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Արամ Մանուկյանը լիարժեք է կատարել իր առաքելությունը՝ գտնել հաղթանակ պարտությունների մեջ, և այդ առաքելությունը սերմանել այս հողի մեջ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչապետը նման տեսակետ հայտնեց հուլիսի 17-ին՝ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:

«Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս Արամ Մանուկյանի, գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ: Նա ծնվեց իրականացնելու մի մեծ առաքելություն և իրագործեց այն: Դա իսկապես մեծագույն առաքելություն է՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է՝ թևերդ թուլացած են և ծնկներդ ծալված են: Արամ Մանուկյանը լիարժեք կատարեց իր առաքելությունը, նա երբեք չապրեց իր, իր ընտանիքի կամ հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, պայքարեց ու հաղթեց իր ժողովրդի համար: Նա մահացավ իր գաղթած, կոտրված անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության արդյունքում և ամբողջացրեց իր առաքելությունը»,-ասաց Փաշինայանը:

Վարչապետի կարծիքով՝ Արամ Մանուկյանն այդ առաքելությունն իր գոյությամբ սերմանել է այս հողի մեջ: Վարչապետ Փաշինյանը նկատեց՝ մեծ հավանականությամբ նա քայլել է այն տեղով, որտեղ հիմա կանգնած են բոլորը:

«Մենք ունենք մեր առաքելությունը: Պետական, հանրային այրերի, ՀՀ քաղաքացիների առաքելությունն է՝  լինել արժանի Արամ Մանուկյանին, նրա առաքինությանը եւ ապրել այնպես, որ իրավունք ունենալ ամեն անգամ նրա արձանի դիմացով անցնելիս նայել ուղիղ նրա աչքերի մեջ և ասել, որ  տերն ենք իր առաքելության, իր գործը կիսատ չէ: Նրա հաղաթնակը կենդանի է»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ հայ ժողովուրդը հաղթնակած է հավիտյան:

Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցների հարող տարածքում: Արամ Մանուկյանը եղել է  Հայատանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, ներքին գործերի նախարար, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52