Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 64931.19+0.50 TOPIX - 4066.07+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25207.18+0.98 SSEC - 3858.25+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
27/07/2026  CBA:  USD - 366.72+0.85 GBP - 488.51+1.1
27/07/2026  CBA:  EURO - 417.91+1.48
27/07/2026  CBA:  GOLD - 47955+375 SILVER - 687.67-2.35
ՊԵԿ-ի հիշեցնումը` փոստային ծանրոցներով հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման վերաբերյալ
21/08/2018 13:20
Կիսվել

ՊԵԿ-ի հիշեցնումը` փոստային ծանրոցներով հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման վերաբերյալ

Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել: Արդյունքում Հայաստանում ավելանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և դիտարկվում է որպես մաքսանենգություն՝ առաջացնելով քրեական պատասխանատվություն: ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում ևս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելված է: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում տարեսկզբից մինչև օգոստոսի 17-ը թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղերով ծանրոցների Հայաստան փոխադրման 20 դեպքով հարուցվել է քրեական գործ, իսկ «հաշիշի յուղ» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ էլեկտրոնային ծխագլանակների տեղափոխման դեպքերով հարուցվել է 14 քրեական գործ:

Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից: Հաշվի առնելով դեպքերի աճը՝ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնպահ մնալ նման պարունակությամբ ծանրոցներ ստանալուց և առաքելուց, միաժամանակ այդ մասին իրազեկել նաև արտերկրում բնակվող հարազատներին և ծանոթներին:

27/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.72
+0.85
Եվրո (EUR)
417.91
+1.48
Ռուբլի (RUR)
4.7052
+0.0289
Լարի (GEL)
139.58
+0.31
47955
+375
Արծաթ
687.67
-2.35