Պաշտոնական

USD BUY - 363.00+0.50 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+1.00
OIL:  BRENT - 87.42+1.36 WTI - 81.85+1.93
COMEX:  GOLD - 4598.20-0.86 SILVER - 67.99-1.90
COMEX:  PLATINUM - 1859.20-0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.33+0.25 EUR/GBP - 1.1653-0.09
FOREX:  EUR/USD - 1.1653-0.09 GBP/USD - 1.3585-0.38
STOCKS RUS:  RTSI - 774.19-1.96
STOCKS US: DOW JONES - 53463.88-0.21 NASDAQ - 26130.20-0.08
STOCKS US: S&P 500 - 7675.70-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66131.98-0.20 TOPIX - 4117.22+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25565.74-0.34 SSEC - 3956.57+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 10878.12-0.07 CAC40 - 8462.39+0.27
STOCKS EUR:  DAX - 26285.96+0.08
27/08/2026  CBA:  USD - 364.47-0.09 GBP - 494.7-1.87
27/08/2026  CBA:  EURO - 424.21-0.94
27/08/2026  CBA:  GOLD - 54272+175 SILVER - 802.62+7.18
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին
28/08/2018 10:38
Կիսվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի  պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը ողջունել է պրն. Զոնեբորնին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանում նրա հայանպաստ գործունեության համար՝ հատկապես Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին և այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Վարչապետն անդրադարձել է ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում, և նոր կառավարության քայլերն ուղղված են երկրում ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի անկախությանը, տնտեսության ոլորտում մենաշնորհների վերացմանը և նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս բարեփոխումները հնարավորություն կտան Հայաստանին լինել ավելի ժողովրդավար, ավելի անվտանգ և ավելի հաջողակ:

Մարտին Զոնեբորնը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ժողովրդավարական գործընթացները և տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած ռեֆորմները: Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունների օրակարգը հաջողելու գործում կողմերը կարևորել են Եվրոպական միության և եվրոպական կառույցների աջակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում:

27/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
-0.09
Եվրո (EUR)
424.21
-0.94
Ռուբլի (RUR)
4.2633
-0.0464
Լարի (GEL)
139.46
+0.32
54272
+175
Արծաթ
802.62
+7.18