Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Տիգրան Ավինյան. Շիրակի և Լոռու մարզերը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են
20/09/2018 10:24
Կիսվել

Տիգրան Ավինյան. Շիրակի և Լոռու մարզերը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են

Աշխատանքային առաջին այցով սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ փոխվարչապետը  ծանոթացավ մարզի համայնքներին հուզող խնդիրներին: Հանդիպմանը ներկա  էին գերատեսչությունների, ուժային կառույցների  ներկայացուցիչները և  մարզի համայնքների ղեկավարները:

Ներկայացնելով մարզում իրականացվող ծրագրերն ու խնդիրները՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը  փաստեց, որ ներկայում մարզում իրականացվելու  է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հրատապ 23  ծրագիր, որոնք  այս պահին նախագծա-նախահաշվային փուլում են: Մարզի համայնքներից առաջին անդրադարձը Գյումրիին էր վերաբերում:

Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանը  փաստեց, որ  Գյումրիում  ներկա պահին իրականացվում է 3 ծրագիր՝  տեղական բյուջեով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: «Այս պահին քաղաքում բուռն աշխատանքներ  են  իրականացվում  այս ծրագրերով, ևս  երկու ծրագիր իրականացվում է ՀՀ կառավարության հետ՝  դրանք   Գյումրու  «Մուշ-2»  թաղամասի  կառուցման և  տեխնիկայի ներկրման ծրագրերն են»,-նշեց Գյումրու  քաղաքապետը: Անդրադառնալով խնդիրներին՝ Սամվել Բալասանյանը նշեց, որ ևս  3 ծրագիր ներկայացված է  ՀՀ կառավարության հաստատմանը. «Այդ ծրագրերի  կարևորությունից ելնելով՝  խնդրում ենք հաստատել այդ ծրագրերը, որոնք կապված են քաղաքային տրանսպորտի, ջերմամեկուսացման, աղբահանության  և   աղբի վերամշակման փոքր գործարան ստեղծելու հետ: Այս  ծրագրերն այս պահին ներկայացված են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն»:  Գյումրու  քաղաքապետն իր խոսքում նաև  փաստեց, որ կա  Գյումրու բյուջեի  վերանայման անհրաժեշտություն. «Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք բյուջե, Գյումրին՝ լինելով երկրորդ քաղաքը,  6 միլիոնի   բյուջե:  Այս համահարթեցման բանաձևը  փոփոխության ենթարկելուց հետո  համայնքները կզարգանան»:

Խնդիրներ  ներկայացրեցին նաև մյուս համայնքների ղեկավարները: Հանդիպումից հետո  լրագրողների հետո ունեցած հանդիպման ժամանակ  փոխվարչապետը նշեց, որ   Գյումրիում շատ  հարցեր կլուծվեն մի քանի ոլորտների զարգացմամբ: «Կարծում եմ՝  աշխատատեղերի ստեղծման մի քանի ոլորտ կա և այդ աշխատատեղերի ստեղծման ճանապարհները  պետք է  իրագործելի լինեն: Այդ ոլորտներից առաջնայինը թեթև  արդյունաբերության ոլորտն է: Այս  ոլորտում մոտակա 1-2 տարվա ընթացքում մենք լուրջ  արդյունքներ  ենք ունենալու»,- նշեց փոխվարչապետը  փաստելով, որ արդեն կա պայմանավորվածություն Գյումրիում թեթև  արդյունաբերության դպրոցի ստեղծման:  Փոխվարչապետը նաև  նշեց, որ  Գյումրիում կա նաև ՏՏ  ոլորտի  զարգացման մեծ ներուժ. «Կարծում են նաև ՀՀ կառավարության կողմից փոքր  ու միջին ձեռնարկությունների խրախուսումն է, որ կարող է նոր հնարավորություն ստեղծել: Քանի որ Գյումրիում և  ողջ մարզում այս հարցերն ամենասուրն են՝ Շիրակի և Լոռու մարզերը լինելու են մեր  ուշադրության կենտրոնում, որպեսզի նման նախաձեռնություններն ի վերջո  կյանքի կոչվեն և չմնան խոսքերի մակարդակով»:

Անդրադառնալով Գյումրին  Ազատ տնտեսական գոտի հռչակելու խնդրին՝ Տիգրան Ավինյանը փաստեց, որ այդ փաթեթն արդեն կառավարությունում է, և կան որոշակի ընկերություններ, որոնք արդեն հետաքրքրված են այդ ազատ տնտեսական գոտու մասնակցությամբ: «Ես  համոզված եմ, որ դա տեղի է ունենալու, ինչպես նաև տեղի  է ունենալու «Շիրակ» օդանավակայանի վերանորոգումը, և շատ ավելի մեծ քանակի չվերթներ են իրականացվելու: Բանակցություններ  են  արդեն գնում խոշոր ՝ այսպես կոչված, լոուքոսթերի  հետ, և ես կարծում եմ, որ սա ևս ազդելու է  Շիրակի մարզի տնտեսության վրա: Մարզի տնտեսության զարգացման վրա  ազդելու են նաև  խոշոր  ենթակառուցվածքային ծրագրերը, այդ թվում՝ նաև «Հյուսիս-Հարավը»»,-նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Այցի շրջանակներում փոխվարչապետը եղավ նաև  մարզի այլ համայնքներում:

Արմենուհի Մխոյան

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52