Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտները ելույթ ունեցան ներդրողների առջև
20/09/2018 14:30
Կիսվել

Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտները ելույթ ունեցան ներդրողների առջև

Beeline Ստարտափ Ինկուբատորի առաջին ցիկլն ավարտած ստարտափների ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև։  Demo Day միջոցառմանը ներկա էին հնարավոր ներդրողներ, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներ,  ստարտափներ, Beeline Ինկուբատորի մենթորները, ինչպես նաև Beeline-ի աշխատակիցները։

Միջոցառման ընթացքում ստարտափները ներկայացրեցին իրենց մշակած հավելվածները, ստարտափների դեմո տարբերակները, թրեյլերները և այլն։ Յուրաքանչյուր ստարտափ ուներ նաև իր «անկյունը», որտեղ ցանկացողները կարող էին լրացուցիչ տեղեկություններ ստանալ նրանց մասին և կոնտակտային տվյալներով փոխանակվել։

«Այսօրվա միջոցառումը շատ պատասխանատու է ոչ միայն մեր ստարտափների, այլև Ինկուբատորի համար, քանի որ ցույց է տալու նախորդ չորս ամիսների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները։ Այս թիմերը մեզ մոտ եկան դեռ գաղափարների փուլում, իսկ այսօր արդեն լիարժեք կայացած ստարտափներ են ու պատրաստ են ներկայանալ ներդրողներին։ Հենց սա էր մեր նպատակը, և մենք դա իրականացրեցինք։ Բայց մենք ունենք ևս մի նվեր՝ մեր երեք ընտրված ստարտափները կկարողանան ևս չորս ամիս օգտվել Ինկուբատորի տարածքից և այցելել դասընթացները»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 4 ամսվա ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից և փորձագետների խորհրդատվությունից։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85