Ժամանակ. Ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առևտուր անելուց
«Մինչ Հայաստանի որոշ պաշտոնյաներ խոսում են ԵՏՄ միասնական արժույթին անցնելու անհրաժեշտության կամ նպատակահարմարության մասին, ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առևտուր անելուց նախապատվությունը տալով դոլարին:
Հայաստանում հացահատիկի և անասնակերի թանկացումը ներմուծողները բացատրում են այդ հանգամանքով. ռուսական ռուբլով արժեզրկումից հետո ռուսական բազմաթիվ ընկերություններ իրենց ապրանքի գները ֆիքսել են դոլարով և գնորդներից պահանջում են վճարումները կատարել դոլարով: Ահա և ԵՏՄ-ն ու միասնական տնտեսական տարածքի գաղափարը իրական կյանքում»,-գրում «Ժամանակ» է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: