
Նախագահը հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանին:
Պրոֆեսոր Բիլեզիկյանի նախաձեռնությամբ արդեն տասներկու տարի Հայաստանում կազմակերպվում է օստեոպորոզի հիմնախնդիրների նվիրված սիմպոզիում, իսկ հաջորդ շաբաթ Երևանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի միջազգային համաժողով, որին կմասնակցեն պատվիրակներ ավելի քան երկու տասնյակ երկրներից:
Հայրենիքի հետ սերտորեն կապված մասնագետը մեծապես կարևորել է կրթական, հետազոտական ծրագրերի իրականացումը և նշել, որ իր փորձը սիրով է փոխանցում Հայաստանի բժիշկներին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հանրային առողջությանը վերաբերող հարցերի: