Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կասպերսկի Լաբորատորիա․ Տեղեկատվական անվտանգության գծով տնօրենների 95%-ը վստահ է, որ կիբեռմիջադեպերն անխուսափելի են
29/10/2018 11:20
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա․ Տեղեկատվական անվտանգության գծով տնօրենների 95%-ը վստահ է, որ կիբեռմիջադեպերն անխուսափելի են

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտության համաձայն՝ Ռուսաստանի ընկերությունների տեղեկատվական անվտանգության գծով տնօրենները վստահ չեն, որ տիրապետում են կիբեռսպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին։ Օրինակ՝ այդ պաշտոնն զբաղեցնող մարդկանց միայն 5%-ն է մասնակցում կազմակերպության ներսում առանցքային որոշումների ընդունմանը, ներառյալ՝ բյուջետավորման հարցերի վերաբերյալ։ Ընդ որում, տեղեկատվական անվտանգության գծով տնօրենների 95%-ը վստահ է, որ կիբեռմիջադեպերն, իրենց բոլոր դրսևորումներվ, անխուսափելի են, և, ըստ ամենայնի, դրանց հատուցումը կլինեն ընկերության ֆինանսական կորուստները (դրանում վստահ է հարցվածների 50%-ը)։

Այն հարցին, թե մոտ ապագայում ինչպես կփոփոխվի կիբեռսպառնալիքներից ընկերության պաշտպանության բյուջեն, տեղեկատվական անվտանգության գծով տնօրենների մեծամասնությունը հակված է տալ վատատեսական պատասխաններ։ Այսպես, նրանց կեսը (48%) կարծում է, որ այդ բյուջեն որևէ կերպ չի փոփոխվի, իսկ 15%-ը համարում է, որ ֆինանսավորումը կկրճատվի։ Հարցվածների միայն մեկ երրորդն է (38%) սպասում, որ տեղեկատվական անվտանգության համար կհատկացվեն ավելի շատ միջոցներ։

Մյուս կողմից՝ տեղեկատվական անվտանգության դեպարտամենտների ղեկավարները շատ լավ գիտակցում են, որ իրենք չեն կարող ընկերության համար երաշխավորել կիբեռսպառնալիքնեից 100%-անոց պաշտպանություն կամ ներդրումների ակնհայտ վերադարձ (ROI)։ Մասամբ այս պատճառով է, նրանց կարծիքով, բյուջեն վերաբաշխվում ավելի ձեռնտու և հեռանկարային նախագծերի օգտին։ Միջոցներ հատկացնելու համար ղեկավարությանը համոզելու գործում օգնում են վնասի գնահատումը, որն ընկերությունը կրել է նախկին միջադեպերի պատճառով (այդպես է կարծում հարցվածների 38%-ը), կամ էլ՝ կորպորատիվ ցանցը կոտրելու և դրանից արտահոսքի դեպքերի մասին ամփոփ հաշվետվությունները (այդպես է կարծում 38%-ը)։  

 «Մի ժամանակ առաջ տեղեկատվական անվտանգության բյուջեն ընդհանուր ՏՏ-բյուջեի բազմաթիվ կետերից միայն մեկն էր։ Սակայն այսօր նման մոտեցումը հղի է բացասական հետևանքներով։ Կորպորատիվ ցանցերի վրա կիբեռգրոհների ծավալները և հաճախականությունն աճում են խելակորույս արագությամբ, իսկ դա նշանակում է, որ ընկերությունն ապրում է բազմաթիվ ռիսկերով շրջապատված, և նրա համար յուրաքանչյուր միջադեպի գինն աճում է։ Հենց այդ պատճառով տեղեկատվական անվտանգությունը ցանկացած կազմակերպության համար պետք է դառնա ներդրումների պարտադիր բնագավառ։ Ընդ որում, կարևոր է ոչ միայն հետ մղել տարբեր գրոհները, այլև ունենալ ռիսկերը նվազագույնի հասցնելու, միջադեպերին արձագանքելու, նոր սպառնալիքները կանխատեսելու և կանխարգելելու հստակ ռազմավարություն»,- նշել է Ռուսաստանում և ԱՊՀ-ում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի կառավարիչ տնօրեն Սերգեյ Զեմկովը։  

Ռուսաստանի կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության գծով տնօրենները համարում են, որ, բացի միջոցների սղությունը, խնդիր է նաև որակյալ մասնագետների բացակայությունը։ Այսպես, հարցվածների 85%-ը նշել է, որ երբ ծագում է աշխատակիցներ վարձելու հարցը, նրանք չափազանց դժվարանում են գտնել  լավ պատրաստված և իր գործն իմացող մասնագետ։

Հետազոտությունն անցկացրել է PAC  ընկերությունը 2018 թվականի հուլիսին։ Հարցմանը մասնակցել է աշխարհի տարբեր երկրների կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության գծով 250 տնօրեն։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։


16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08