Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ալեքսիս Օհանյան․ Ներկայացնում եմ ձեզ նոր հայկական կոնյակ՝ «Շախմատ» անունով
13/11/2018 11:20
Կիսվել

Ալեքսիս Օհանյան․ Ներկայացնում եմ ձեզ նոր հայկական կոնյակ՝ «Շախմատ» անունով

Ամերիկահայ հայտնի գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել  է մի նախագիծ, որը երկար ժամանակ գաղտնի էր պահվում։

Ալեքսիս Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասել է․ «Այսօր ես ներկայացնում եմ ձեզ նոր հայկական կոնյակ՝ «Շախմատ» անունով: Առաջին թողարկմամբ արտադրվել է 2400 շիշ: Կոնյակը գնելու համար այցելեք  shakmatbrandy.com կայք: Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել առանց Ֆլավիեր և  Էլիզաբեթ Գարվինների, ովքեր ամեն ինչ արեցին 23-ամյա այս հայկական կոնյակը աշխարհին ներկայացվի»։ 

«Շախմատ»-ի յուրաքանչյուր վաճառված շշի արժեքից որոշակի գումար կուղղվի Հայաստանում իրականացվող Armenia Tree Project ծրագրին:

Ալեքսիս Օհանյանը նաև տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում ներկայացնում է իր սկսած նախագծի  նախապատմությունը: Օհանյանը նախ նշում է, որ հայերի համար շախմատն ավելին է, քան խաղը: «Այն կյանքի, համառության, համբերության և իմաստության խորհրդանիշ է մարդկանց համար, ովքեր չեն ընկնում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց վերահսկողության տակ են պահում»,- ասում է Օհանյանը:

Այնուհետև նա նշում է, որ կոնյակի համար ճիշտ համ գտնելու համար ժամանել է Հայաստան՝ իր հայրենիք: ««Շախմատ»-ի համար մենք օգտագործել ենք կարմիր տեսակի խաղողներ (Ռքածիթելի, Կանգուն, Գառան դմակ, Կախեթ): «Շախմատ»-ը 23 ամյա հնության կոնյակ է, որը պահվում է կովկասյան փայտյա տակառներում, որոնք նրան յուրահատուկ համ են տալիս: «Շախմատը»-ն առաջարկում է համերի առատություն, ներառյալ՝ չորացրած  մրգերի (չիր, չամիչ), ընկույզի, մեխակի, ծխախոտի, մեխակի, վանիլ, կաղին և մի փոքր սև պղպեղ»,- պատմում է Օհանյանը:

Նա ներկայացնում է նաև Armenia Tree Project-ի հետ համագործակցությունը: Ալեքսիս Օհանյանն ընդգծում է, որ Խորհրդային Միության տարիներին ցուրտ ձմռան և տնտեսական դժվարությունների պատճառով Հայաստանի տարածքում ծառահատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ երկրի տարածքում ծառածածկ է 10 տոկոսից էլ քիչ հատվածը: «Մենք համագործակցում ենք Armenia Tree Project-ի հետ, որպեսզի օգնենք երկրի ծառածածկ տարածքների վերականգմանը՝ «Շախմատ»-ի յուրաքանչյուր շշի վաճառքով: Armenia Tree Project-ն արդեն ավելի քան 5 միլիոն 5 հարյուր հազար ծառ է տնկել՝ ստեղծելով նաև հարյուրավոր սեզոնային աշխատատեղեր: Յուրաքանչուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու Armenia Tree Project-ին՝ որպես աջակցություն Հայաստանում անտառների վերականգման աշխատանքին: «Ես հպարտանում եմ«Շախմատ»-ով, բայց ես ավելի հպարտ եմ նրա համար, որ սա ձեր և շատ մարդկանց համար լինելու է Հայաստանի համը զգալու առաջին փորձը»,- ասում է Ալեքսիս Օհանյանը:

««Շախմատ»-ը պրեմիում դասի բրենդ է գինեգործության հայրենիքից: Այն հայկական ազգային երկու գանձերի՝ կոնյակի և շախմատի միահյուսումն է»,- ասված է shakmatbrandy.com կայքում:

Նշենք, որ կոնյակի մեկ շիշն արժե 100 եվրո։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52