Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Բավարար թվով «կողմ» ձայներ չհավաքվելու պատճառով ԱԺ-ում մի շարք օրենքներ չընդունվեցին
16/11/2018 12:03
Կիսվել

Բավարար թվով «կողմ» ձայներ չհավաքվելու պատճառով ԱԺ-ում մի շարք օրենքներ չընդունվեցին

ՀՀ ազգային ժողովը հերթական նիստում չընդունեց մի շարք օրենքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 16-ի նիստում օրենքների ընդունման համար չհավաքվեցին բավարար թվով «կողմ» ձայներ:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերին կողմ քվեարկեց 51 պատգամավոր:

Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի` օրենքով վիճակախաղերն արգելելու մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները  հայտարարեցին, որ չեն քվեարկելու: Համահեղինակ Ֆարմանյանն առաջարկեց քվեարկության չդնել նախագիծը: Սակայն նշեց, որ մի օր մի կառավարություն այս հարցի առաջ է կանգնելու:

«Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքների նախագծերը ևս չընդունվեցին, ստացան ընդամենը 51 «կողմ» ձայն: Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այս օրենքի չընդունման համար հետագայում խնդիրներ են առաջանալու: Հորդորեց պատգամավորներին լուրջ վերաբերել քվեարկությանը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին «կողմ» քվեարկեց 48 ձայն, կողմ և ձեռնպահ չկար: Էդմոն Մարուքյանն ու Էդուարդ Շարմազանովը քվեարկությունից առաջ հորդորել էին էական նշանակություն ունեցող այդ նախագծին «կողմ» քվեարկել, քանի որ մի շարք կալանավորներ սպասում էին դրան:

Կառավարության կողմից ներկայացված «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունվեց 52 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով:

«Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ստացավ ընդամենը 29 «կողմ» և 14 «ձեռնպահ» ձայներ: Նախագիծը չընդունվեց: Դրանից հետո «Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խնդրեց կրկնաքվեարկություն կատարել, քանի որ ինքը կողմ է եղել նախագծին, սակայն շփոթելով ձեռնպահ է քվեարկել:  Նախագիծը կրկնաքվեարկության ստացավ ընդամենը 43 կողմ ձայն և կրկին չընդունվեց: Շարմազանովը նշեց` ցավում է, որ այդ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը տապալվեց:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91