Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
ՊԵԿ․ Ներդրվել է պարտավորությունների գանձման վարչական վարույթի իրականացման էլեկտրոնային համակարգը
26/11/2018 16:07
Կիսվել

ՊԵԿ․ Ներդրվել է պարտավորությունների գանձման վարչական վարույթի իրականացման էլեկտրոնային համակարգը

Ինքնաշխատ համակարգով կազմվել է 1723 ծանուցում

Պետական եկամուտների կոմիտեում նոյեմբերի 26-ից գործարկվել է հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով պարտավորություններ արձանագրած և դրանք չվճարած տնտեսվարողներին պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակում փաստաթղթերի ծանուցման էլեկտրոնային համակարգը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համակարգի գործարկմամբ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակում փաստաթղթերը կազմվելու են էլեկտրոնային ինքնաշխատ համակարգի միջոցով և հարկ վճարողներին ծանուցվելու են իրենց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեների, իսկ նման հասցեներ չտրամադրած հարկ վճարողներին՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով: Փաստաթղթերը ուժի մեջ են մտնում ծանուցման հաջորդ օրվանից:

 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային հաշվարկներով առաջացած պարտավորությունների գանձման համար 2018 թվականի նոյեմբերի 26-ին համակարգում ձևավորվել է 1723 ծանուցում, որից 1580-ն արդեն իսկ ուղարկվել է տնտեսվարողների  էլեկտրոնային փոստի հասցեներին, իսկ 143-ը նախատեսվում է հրապարակել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է՝ չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարույթի շրջանակում փաստաթղթերի մասին տեղեկացված լինելու և վարչական վարույթներում օրենքով իրենց վերապահված իրավունքները պատշաճ իրացնելու համար ստուգել էլեկտրոնային փոստի հասցեները կամ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը: Իսկ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով փաստաթղթերը շարունակվելու են կազմվել մինչ այս պահը գործած թղթային եղանակով և դրանց ծանուցումները ևս իրականացվելու են հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեների կամ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44