Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Նախագահ Սարգսյանն ընդունել է միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների
26/11/2018 18:18
Կիսվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 26-27-ը Երևանում անցկացվող «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Կովկասագետների գիտական ընկերության» և «Դիալոգ» մոսկովյան կազմակերպության նախաձեռնած գիտաժողովի նպատակն է տարածաշրջանային խնդիրների քննարկումը, առկա և հնարավոր մարտահրավերների ու սպառնալիքների գնահատումը։

Հանրապետության նախագահը կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի գիտահետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև սերտ փոխգործակցությունը, քաղաքագետ-վերլուծաբանների ու փորձագետների աշխատանքը։

Հյուրերը նախագահին են ներկայացրել միջոցառման նպատակները, նշել, որ ցանկանում են ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները՝ դրանց մասին ավելի օբյեկտիվ պատկերացում կազմելու համար։

Նախագահ Սարգսյանը երկրի համար շատ էական է համարել կայունությունն ու կանխատեսելիությունը. «Դա կարևորագույն գործոն է, և ես՝ որպես Հանրապետության նախագահ, կանեմ առավելագույնը այդ կայունությունն ապահովելու համար»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ ընդհանրապես քննարկումները, վերլուծությունները հնարավորություն են տալիս գեներացնել նոր գաղափարներ՝ ուրվագծել անելիքները, հասկանալ՝ ուր ենք գնում, ինչ նպատակներ ենք հետապնդում, ինչպիսին են լինելու մեր փոխհարաբերություններն աշխարհի հետ: 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75