Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Նախագահ Սարգսյանը նվիրատվութուն կանի Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգման համար
28/11/2018 11:43
Կիսվել

Նախագահ Սարգսյանը նվիրատվութուն կանի Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգման համար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Գերմանական Կարմիր խաչը, որը հումանիտար աջակցություն է տրամադրում ողջ աշխարհում՝ բնական աղետներից և զինված հակամարտություններից տուժած գոտիներում, Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես փրկարարական աշխատանքներին, այնպես էլ ծավալուն և բազմաբնույթ աջակցություն է ցուցա­բերել երկրաշարժից տուժած բնակչությանը՝ համագործակցելով Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանական Կարմիր խաչի նախագահ Գերդա Հասսելֆելդթի հետ, շնորհակալություն հայտնել հայ ժողովրդի համար այդ ծանր փուլում օգնության բարեկամական ձեռք մեկնելու համար։

Կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը, խոսելով 30 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ծանր հետևանքների, մարդկային կորուստների, անօթևան մնացած մեծաթիվ բնակչության մասին, նշել է․ «Այս բոլորը շատ տխուր է և ողբերգական։ Բայց այս 30 տարվա մեջ կա նաև շատ մարդկային, ջերմ պատմություն։ Պատմություն մարդկային սիրո, հոգատարության, ուշադրության և անտարբերության բացակայության մասին։ Մենք՝ թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում ապրող հայերս երբեք չենք մոռանա այն ջերմությունը, ուշադրությունը և մարդկային վերաբերմունքը, որ մեր բարեկամները ողջ աշխարհից ու նաև այս հրաշալի երկրից ցուցաբերեցին Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Ուզում եմ վստահ լինեք, որ յուրաքանչյուր հայի սրտում այդ խորին շնորհակալությունն ու հարգանքը կա։ Սրանք պարզապես գեղեցիկ բառեր չեն․ վերջերս Գյումրիում էի, և այդ շնորհակալությունը նկատեցի ոչ միայն ավագ սերնդի մեջ, այլև նրանց, ովքեր երիտասարդ են, ովքեր չեն տեսել երկրաշարժն իրենց աչքերով, բայց պատմությունն իրենց մեջ է և իրենց մեջ կրում են նաև այն շնորհակալությունը, որ ծնողներն են փոխանցել։ Այնպես որ, ես այստեղ եմ՝ ոչ միայն իմ, այլև ողջ հայ ժողովրդի անունից շնորհակալության խոսքեր ասելու համար»։

Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ և հուշանվերներ է հանձնել Գերմանիայի Կարմիր խաչի մի շարք աշխատակիցների։ Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին ցուցաբերած գործուն մասնակցության և բարեգործական անխոնջ գործունեության համար Գերմանիայի Կարմիր խաչի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհաննես Ռիխտերը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, Գերմանիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներ Զիգֆրիդ Հեթմանշպերգերը և Կառլ-Հայնց Շայդեն՝ Երախտագիտության մեդալով:

Դիմելով կազմակերպության նախագահ Գերդա Հասսելֆելդթին՝ նախագահ Սարգսյանը խնդրել է իր շնորհակալության խոսքը փոխանցել Գերմանական Կարմիր խաչի բազմահազար մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակը, կյանքը և սերն են ներդնում՝ ուրիշի դժվարությունը հաղթահարելու համար։

Միջոցառման ավարտին Գերմանական Կարմիր խաչի նախագահ Գերդա Հասսելֆելդթը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին է հանձնել Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար և հավելել, որ Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգմանը ճիշտ նույն գումարի չափով նվիրատվություն կլինի նաև իր կողմից՝ որպես երկու ժողովուրդների իսկական բարեկամության արտահայտություն և ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու հնարավորություն։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75