ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ Է ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ 60%-Ը
Հայաստանում այսօր թվայնացված է ֆիքսված հեռախոսակապի մոտ 60 տոկոսը: Մյուս մասը կթվայնացվի առաջիկայում: Այսօր հրավիրված ասուլիսում «ԱրմենՏել»-ի (ապրանքային նշանը Beeline) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ դա բավական դժվար եւ ժամանակ խլող աշխատանք է: Ընկերությունը ներդնում է իր ողջ ուժերը Մեր ողջ ուժերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ թվայնացվի ֆիքսված հեռախոսակապը:
Խոսելով ֆիքսված հեռախոսակապ մատուցող նոր ընկերության հավանական մուտք գործելու մասին` Ի. Կլիմկոն նշեց, որ իրենք մրցակցությունից չեն վախենում, «դրանից կշահի միայն հասարակությունը»: