Պաշտոնական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 422.00-3.00
OIL:  BRENT - 76.29-1.60 WTI - 72.42-1.63
COMEX:  GOLD - 4064.70-2.80 SILVER - 62.02-5.36
COMEX:  PLATINUM - 1636.30-0.33
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.55+0.00 EUR/GBP - 1.1365-0.50
FOREX:  EUR/USD - 1.1365-0.50 GBP/USD - 1.3195-0.33
STOCKS RUS:  RTSI - 986.16-0.39
STOCKS US: DOW JONES - 51666.84-0.09 NASDAQ - 25587.04-2.21
STOCKS US: S&P 500 - 7365.46-1.44
STOCKS JAPAN:  NIKKEI - 69174.97-0.88 TOPIX - 3963.76-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 23412.18+0.33 SSEC - 4110.81+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10428.85-0.09 CAC40 - 8340.71-0.71
STOCKS EUR:  DAX - 24893.58-0.98
24/06/2026  CBA:  USD - 367.93-0.15 GBP - 484.05-2.63
24/06/2026  CBA:  EURO - 417.23-2.42
24/06/2026  CBA:  GOLD - 48920-747 SILVER - 735.66-49.53
Աննա Հակոբյանը հյուրընկալել էր 7-13 տարեկան 300 մանուկների
27/12/2018 17:24
Կիսվել

Աննա Հակոբյանը հյուրընկալել էր 7-13 տարեկան 300 մանուկների

Բաղրամյան 26-ը լի էր բազմաթիվ երեխաների երգ ու ծիծաղով, զանազան խաղերով ու շոուներով: Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել էր 7-13 տարեկան 300 մանուկների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 27-ին ամանորյա միջոցառմանը եկել էին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների երեխաներ, պատերազմում անհայտ կորածների թոռնիկներ, Ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների զավակներ, մանկատների սաներ, սիրիահայ, սահմանամերձ գյուղերի և քաղցկեղ, շաքարային դիաբետ ունեցող բազմաթիվ երեխաներ: 

Բաղրամյան 26-ում երեխաներին դիմավորեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ իր երկու դուստրերի հետ:  «Հավաքվել ենք միասին՝ գյուղից, քաղաքից, տարբեր վայրերից, որպեսզի միասին անցկացնենք այս օրը, միասին ցտեսություն ասենք 2018թ-ին և դիմավորենք 2019-ը: Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, որպեսզի ընկերանանք իրար հետ, սիրենք իրար և հաջորդ ողջ տարվա ընթացքում կապ պահենք իրար հետ: Մենք չենք եկել այսօր պարզապես ժամանակ անցկացնենք ու գնանք, եկել ենք իրար հետ ծանոթանալու, ընկերանալու և ամբողջ տարի իրար հետ կապի մեջ լինելու համար»,-նշեց Աննա Հակոբյանը:

Նա վստահություն հայտնեց, որ անցնող տարում երեխաները եղել են խելացի, լավ են սովորել և մեկ տարի ավելացրել են լավ մարդ դառնալու իրենց ճանապարհին: Աննա Հակոբյանը հորդորեց երեխաներին եկող տարի դա ավելի մեծ ջանքով անել:

Երեխաների համար կազմակերպվել էին տարբեր խաղեր, աճպարարական հնարքների ցուցադրություն, շոու ծրագրեր:  6-ամյա Լիանա Թոփալյանն այնքան էր տպավորված խաղերով, որ ասաց՝ խնդրելու է մայրիկին իրեն կրկին բերի այստեղ: Լիանան մեզ հայտնեց նաև, թե ինչ է ցանկացել Ձմեռ պապիկին գրած իր նամակով. «Ձմեռ պապիկից ուզել եմ տիկնիկ, գնդակ ու ժամացույց»:

Ցանկալի նվերներից մեկը Լիանան ստացավ հենց Բաղրամյան 26-ում: Երեխաներին այցելած Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը բոլորին նվիրեցին հայկական արտադրության ժամացույցներ և քաղցրավենիքով լի տոպրակներ: Ի դեպ, արտադրողները բոլոր նվերները տրամադրել էին անվճար: Երեխաների համար պատրաստվել էր նաև մանկական հյուրասիրություն:

Սահմանամերձ Բաղանիսից եկած 9-ամյա Կարինե Ասատրյանին Բաղրամյան 26-ում ամենաշատը դուր էր եկել տոնածառը: «Շատ եմ խաղացել ծաղրածուի հետ»,-նշեց Կարինեն:

Աննա Հակոբյանը շրջեց դահլիճում, անձամբ շփվեց բոլոր երեխաների հետ: Նրա հետ նկարվել ցանկացող փոքրիկները շատ էին: Նրանցից շատերը ծանոթացան ու շփվեցին նաև վարչապետի պաշտոնակատարի դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ:

24/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.93
-0.15
Եվրո (EUR)
417.23
-2.42
Ռուբլի (RUR)
4.9162
-0.0152
Լարի (GEL)
139.03
+0
48920
-747
Արծաթ
735.66
-49.53