Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Երևանի քաղաքապետարանը հնգամյա ծրագրով տնկելու է մինչև կես մլն ծառ
15/01/2019 16:53
Կիսվել

Երևանի քաղաքապետարանը հնգամյա ծրագրով տնկելու է մինչև կես մլն ծառ

Երևան քաղաքի կանաչ զանգվածը կազմում է 6 հազար 758.5 հա, որից 863-ն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ են, այդ թվում՝ զբոսայգիներ, պուրակներ, ծաղկանոցներ և այլն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ մայրաքաղաքում կանաչապատման տեսանկյունից ունենք շատ ցածր ցուցանիշ:

«Մեկ շնչի բաժին է ընկնում 7.8 քմ կանաչ տարածք, ինչը միջազգային ընդունված նորմատիվների մոտավոր կեսն է: Այս մասով մեր աշխատանքները շատ էական են և կարևոր: Հնգամյա ծրագրով նախատեսված է մինչև կես մլն ծառ տնկել, որից 30 հազար ծառեր, թփեր նախատեսված է տնկել 2019-ին: Մենք դեկորատիվ ծառերը փոխում ենք բարձրարժեք ծաղկատեսակներով,  և գերակշռող մասը բաժին է ընկնելու ծաղկող ծառերին, թփերին: Մենք ուզում ենք, որ քաղաքի դիմագիծը փոխվի»,-ասաց Խաչիկ Հակոբյանը:

Քաղաքապետարանն ընթացիկ տարում ներդնելու է պլանավորված էտի ծրագիր: Խաչիկ Հակոբյանը նշեց, որ էտն իրականացվելու է ըստ փողոցների, ըստ ծառատեսակների տրամաբանության: Այս տարի էտված ծառերի ճյուղերը ոչ թե բեռնատարներով տեղափոխվելու են, այլ տեղերում լինելու են ճյուղերի աղացներ, որտեղ աղալու գործընթացն ավարտելուց հետո, թեփերը պարկերով կտեղափոխվեն:

Կզարգացվեն սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները: Ներկայում առկա է 20 հա տնկարանային տնտեսություն, 6 հազար քմ ջերմոցային տնտեսություն: Խաչիկ Հակոբյանը նշեց, որ էական է բարձրարժեք բուսատեսակներ ձևավորել կարողանալը, որովհետև դրանց ինքնարժեքը կլինի ավելի մատչելի:  Այստեղ են տեղափոխվելու նաև Երևանի 2800-ամյակի առթիվ նվիրաբերված 2800 արծաթափայլ եղևնիները: Այդ տնկիները շատ փոքր են և նպատակահարմար չեն Երևանում այդ տեսքով տնկելու համար, հետևաբար կտեղափոխվեն տնկարանային տնտեսություն, որտեղ կխնամվեն: Մեկ, երկու տարվա ընթացքում համապատասխան չափի հասնելու դեպքում կտնկվեն մայրաքաղաքի համապատասխան հատվածներ:

Ընթացիկ տարում նախատեսվում է կանաչապատել և ձևավորել Հյուսիս-Հարավ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ հատվածին հարող շուրջ 3.2 հա տարածքը: Այն կծառապատվի:

«Ազատության հրապարակում սրճարաններից ազատվող շուրջ 1 հա տարածքում նախատեսված է ծերացած դեկորատիվ և տեսքը կորցրած ծառերը փոխարինել մշտադալար տնկիներով, եղևնիներով, գիհիներով, ծաղկող թփերով: Նոր կանաչապատ գոտի է վերակենդանանալու: Աշխատանքները մեկնարկած են, հենց մակերեսն ազատվեց, անմիջապես հաջորդելու է կանաչապատումը»,-ասաց նա:

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան կարևորեց Երևանի կանաչ տարածքի վերականգնումը:

«Արդեն 20 տարի է մասնագետները խոսում են այն մասին, որ կանաչ տարածքը զավթվում է: Այն շատ արագ ընթացավ քաղաքի կենտրոնում, մեկը մյուսին մոտ բարձրահարկ շենքեր կառուցվեցին: Կենտրոնը չի շնչում, ստվերը պակասել է, օդի մաքրությունն է խնդիր դառնում, ջերմությունն ավելի է բարձրանում»,-ասաց նա: Մասնագետի խոսքով՝ կանաչապատումը պետք է լինի եռաշերտ՝ ծառը, թուփը, խոտային ծածկը: Ըստ նրա՝ այդ ժամանակ վիճակը բարենպաստ կլինի բնակչության համար: Գոհար Օգանեզովան ընդգծեց, որ հիմա հնարավորություն կա կանաչ տարածքը բարելավելու ավելի շատ քաղաքի ծայրամասերում, քան կենտրոնում:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21