Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 73.26-0.29 WTI - 69.50+0.17
COMEX:  GOLD - 2641.20+0.48 SILVER - 31.26-0.64
COMEX:  PLATINUM - 979.30+0.16
LME:  ALUMINIUM - 2607.50-1.59 COPPER - 9072.50+0.78
LME:  NICKEL - 15729.00+1.22 TIN - 29023.00+0.98
LME:  LEAD - 1991.00+1.74 ZINC - 2951.50+0.14
FOREX:  USD/JPY - 155.06+0.53 EUR/GBP - 1.0589-0.07
FOREX:  EUR/USD - 1.0589-0.07 GBP/USD - 1.2678-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43268.94-0.28 NASDAQ - 18987.47+1.04
STOCKS US: S&P 500 - 5916.98+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38414.43+0.51 TOPIX - 2710.03+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 19663.67+0.44 SSEC - 3346.01+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8099.02-0.13 CAC40 - 7229.64-0.67
STOCKS EUR:  DAX - 19060.31-0.67
19/11/2024  CBA:  USD - 388.97+0.08 GBP - 491.54+0.41
19/11/2024  CBA:  EURO - 410.79+0.67
19/11/2024  CBA:  GOLD - 32600.42+444.94 SILVER - 384.42+1.07
Կորսված տարիների հնարավորություն կամ  ո՞րն  է ապագայի ճանապարհը
18/02/2019 14:01
Կիսվել

Կորսված տարիների հնարավորություն կամ ո՞րն է ապագայի ճանապարհը

Նիկոլ  Փաշինյանի՝ խորհրդարանում  ունեցած ելույթը բավական մեծ բանավեճերի առիթ տվեց հասարակության շրջանում։ Շատերը սկսեցին հղում անել  նախորդ իշխանությունների քաղաքական որոշումներին, անցկացնել  զուգահեռներ, գտնել  նմանություններ և տարբերություններ։ Իրականում, սակայն, Փաշինյանի արած հայտարարությունների մեջ ոչ մի տարօրինակ կամ դատապարտելի բան չկա։  Կա՞ աշխարհում գեթ մեկ պետություն, որն ի զորու  է առանց հարկեր հավաքելու, ստվերը վերացնելու կամ  նվազագույնի հասցնելու  զարգանալ։ Իհարկե՛, ո՛չ, և հենց այդ առումով վարչապետը նոր հեծանիվ չի հնարել կամ լուսնից նոր գաղափարներ չի դրել  շրջանառության մեջ։ Այլ  հարց է, որ բոլոր այս խնդիրների իրականացման համատեքստում կա փիլիսոփայության ընտրության հարց, որն էլ, ի վերջո, հանգեցնելու է  էֆեկտիվության աստիճանին։  Վարչապետ Փաշինյանը, կարծես թե, իր դրած խնդիրները լուծելու համար գտել   է հեշտ ճանապարհ՝ պետական ռեպրեսիվ մեքենայի աշխատանք ու բիզնեսի «արյուն»։  Կա՛ քաղաքական կամք իր կողմից կաշառք չվերցնելու, հարկեր տալ պարտադրելու, ուրեմն և բոլորը պետք է գնան  հենց այդ ճանապարհով։  Այս գործելաոճը, սակայն, կտա կարճաժամկետ էֆեկտ, որովհետև նման քաղաքականության հիմքում դրված է մեկ մարդու որոշում, որի անհետանալուց հետո արատավոր պրակտիկան կարող է ոչ միայն շարունակվել, այլև զարգանալ շատ ավելի մեծ թափով։

Սրա այլընտրանքն, արդեն, համակարգի կառուցումն է, որն իր մեջ պետք է ներառի այնպիսի գործիքակազմ, որը վեր կլինի անհատական որոշումների մակարդակից և իր արդյունավետությամբ կդառնա միակ ու, ամենակարևորը, «առանց արյուն» միջոցը երկրի տնտեսության զարգացման համար։ Այս առումով կրկին պետք չէ նոր հեծանիվ  հնարել  այն դեպքում, երբ մեր երկրում  նման արդյունավետ համակարգի ներդրման առնվազն փորձ եղել է ու տորպեդահարվել է հենց այն օլիգարխների կողմից, որոնց Փաշինյանն  այսօր արդեն գործարար է անվանում։

Ցանկացած նոր համակարգի կիրառում կամ բարեփոխումների ծրագիր անմիջապես ունենում է քննադատների բանակ մանավանդ այն դեպքում, երբ ուղղակի ոտնահարվում են կոնկրետ խմբերի կամ անձանց շահեր։ Տնտեսության բարեփոխումները, ստվերի կրճատումը բերում է հակազդեցության հենց նրանց մոտ, ովքեր օգտվել  են տարիներ ի վեր այդ «բարիքներից»։ Մեր պարագայում, ցանկացած բարեփոխում բախվում է այն խմբերի ազդեցությանը, որոնք չեն ցանկանում հրաժարվել տարիներ շարունակ բաշխված ֆինասնական ու տնտեսական բարիքների հավասարակռությունից։ Իրականում,  ֆիսկալ  բարեփոխությունների իրականացման անհրաժեշտությունը Հայաստանում գիտակցվել է նաև նախկինում, արվել են որոշակի հստակ առաջարկներ, որոնք իրականացման դեպքում  կարող էին որակապես փոփոխել Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը։

ՀԴՄ դիկտատուրա, թե՞ համակարգաստեղծ գործունեություն

Այն, որ մանրածախ առևտրի ոլորտում ստվերի վերացման  հարցում ՀԴՄ կիրառումն ունի կարևոր նշանակություն, կարծես կասկածից դուրս է։ Այս առումով, կառավարության առաջարկած մեթոդաբանությունը կասկածից վեր է, ու քննադատությունն ու հեգնանքն առավելապես քաղաքական շահարկումների դաշտում է։ Առավել ևս, որ մանրածախ առևտրում  նշանակալի բաժին կազմով սուպերմարկետները արդեն վաղուց գործում են ՀԴՄ դաշտում, իսկ մնացած սուբյեկտների կողմից ՀԴՄ կիրառումը հազիվ թե նրանց տեղափոխի հաստատագրված հարկման դաշտի դեպի ֆիսկալ այլ ռեժիմներ։ Իհարկե, ՀԴՄ-ների կիրառումը նաև կնպաստի խոշոր արտադրողների ու ներմուծողների կողմից իրականացվող գործունեության ծավալների մասին ամբողջական պատկերացման կազմմանը ու ծառայությունների ոլորտի քարտեզագրմանը։ Այս առումով, սակայն, հնարավոր է արդյո՞ք ՀԴՄ-ների համատարած կիրառմանը հասնել  բացառապես կամային ու վարչահրամայական մոթեդների կիրառամբ։ Հավանաբար, այո, սակայն , որքան և ինչ երկարաժամկետ արդյունք կունենա բացառապես իմպերատիվ մեթոդներով դրանց կիրառությունը, դժվար է ասել։

Հասարակության վարքագծի փոփոխությանը հասնելու համար, հավանաբար, անհրաժեշտ են ավելի համակարգային քայլեր, որոնք վեր կլինեն զգացմունայնությունից ու անկախ՝ օրվա կառավարության ընթացիկ վարկանիշից։

Խոշորները խոշորացույցի տակ

Պարզից էլ  պարզ է, որ հարկ պետք է տան բոլորը, դրանում չկա ոչ ամոթ, ոչ էլ հերոսություն։ Ակներև է նաև, որ ցանկացած տնտեսվարող հոգու խորքում փայփայում է ավելի քիչ հարկ վճարելու ցանկությունը, ինչը մեր իրականությունում բացարձականացվել է՝ հասնելով հարկերից ընդհանրապես խուսափելու մոլուցքի։ Դրա պատճառների քննությունն, իհարկե, մեր խնդիրը չէ, սակայն արատավոր այս պրակտիկայի բազմաթիվ դեպքերը մեր աչքի առաջ են։ Դեպքեր, որոնք բնականորեն ձևավորել են մեկ ուրիշ արատավոր երևույթ՝ օլիգարխիան, որը, օգտվելով պետական կառավարման համակարգի հետ սերտաճումից, բռնել է գերշահույթներով հարստանալու ու տնտեսության դիմադրողական համակարգն ախտահարելու ճանապարհը։ Մյուս կողմից էլ հասարակությունը աչքի առաջ ունենալով այս վրդովեցուցիչ իրականությունը,  կորցնում է սեփական ճակատագիրը տնտեսական ակտիվ գործունեոււթյանմբ կերտելու թե ցանկությունը, թե հնարավորությունը։ Բառացիորեն առաջանում է «զզվանք» բիզնեսի ու բարեկեցության նկատմամբ, մանավանդ, որ դրանց հասնելու հնարավորություն համակարգը քաղաքացուն չէր տալիս։ Իհարկե, հոգեբանական առումով, ամեն ինչ այսքան պարզունակ չէ, բայց տարիներ շարունակ խոշոր բիզնեսի ախտածին վարքաբանությունը հանգեցրել է իրավիճակի, երբ հասարակության մեծամասնությունը պետությանը չի դիտարկում որպես հնարավոր գործընկեր, այլ  հակված է կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած հռչակված լոզունգի ներքո արդարացնել  «թալանիր թալանածը» հեղափոխական տրոցկիստական գործելաոճը։

Հարկ է նշել, որ տարիներ առաջ շրջանառության մեջ դրվեց ու տորպեդահարվեց խոշոր շրջանառություն ունեցող ձեռնարկություններում պարտադիր աուդիտ անցկացնելու նախաձեռնությունը, ինչն  ուղղակի հաշվետվողական, թափանցիկ ու կանխատեսելի դարձնելու էր դարձնելու շուկայի խոշոր խաղացողներին, ինչպես նաև հնարավորություններ էր ստեղծելու փոքր ու միջին բիզնեսի համար զարգացման ու առաջընթացի հնարավորություններ ունենալու։

Ավելին, ըստ այդ օրինագծի, ցանկացած կազմակերպություն, որն ունենում էր աուդիտական ընկերության կողմից տրամադրված խնդրահարույց եզրակացություն, զրկվում էր պետական գնումներին մասնակցելուհնարավորությունից,  ինչը հայաստանյան փոքր տնտեսության պայմաններում բիզնեսն ուղղակի իրեն չէր կարող թույլ տալ։

Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից առաջարկված այս օրինագիծը վիժեցվեց թե’ օլիգարխիկ ազդեցության տակ գտնվող խորհրդարանի, թե’ բիզնեսի ու թե’ քաղաքական ընտրախավի առանձին ներկայացուցիչների կողմից։

Սեւ փող, գորշ տնտեսություն

Արդարության համար պետք է նշել, որ կանխիկի շրջանառության սահմանափակումը նույնպես Տիգրան Սարգսյանի առաջարկությունների փաթեթում էր, ինչը ակտիվորեն տորպեդահարման ենթարկվեց հայաստանյան օլիգարխիայի ու նրանց քաղաքական կցորդների կողմից։  Իրականում,  առաջարկը պարզ  էր, ու այսօր էլ առաջարկվող փոփոխությունների մեջ կանխիկի շրջանառության գաղափարն անցնում է կարմիր թելի նման։ Առաջարկը նաև որևէ նորույթ չի պարունակում, ու առաջադեմ տնտեսություններում վաղուց արդարացրել է իրեն, առավել ևս կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի տրամաբանության մեջ։

Համաշխարհային ֆինանսական կարգավորումների գործիքներին տիրապետող Սարգսյանի թիմը փորձում էր տեղայնացնել այն, ինչը կա օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ որոշակի քանակությունից ավել կանխիկ գործարքի կատարումը միանգամից իր վրա է բևեռում «ֆինանսական ոտիկանության» ուշադրությունը։ Փոփոխության տրամաբանությունը պարզ էր, որևէ անհատ, օրինակ, չէր կարողանալու մտներ խանութ ու պայմանականորեն մեկ միլիոն դրամը գերազանցող կանխիկ գնում կատարեր։ Ցանկանում ես խոշոր գնում կատարել, խնդրեմ, կատարիր փոխանցումով, որպեսզի դրամական միջոցների շարժը լինի թափանցիկ ու երկրում տեղ չմնա «սև փողի» շրջանառության համար։

Հանրային պաշտոնյայի էթիկան ու կյանքի էսթետիկական կողմը

Այսօր Փաշինյանի կառավարությունը գիտակցում է, որ պետք է անել հնարավորը պետական պաշտոնյաներին կոռուպցիայից զերծ պահելու համար։ Դա գիտակցում են նաև բոլոր այն կառավարությունները, որոնց նպատակը կոռուպցիայի բացառումն է։ Այստեղ նույնպես որևէ նորույթ չկա, մանավանդ, որ դրա գործուն մեխանիզմները առաջարկվել ու, ցավոք, խեղաթյուրված ներդրվել են տարիներ առաջ։ Պետք է նշել, որ տնտեսական ռեֆորմիստների թիմը, այն ժամանակ  չունենալով  ոչ  քաղաքական,  ոչ  էլ մեծ  հանրային աջակցություն,   առաջարկում էր ֆինասական պարտադիր հայտարարագրման ենթարկել իշխանության ողջ վերնախավը, սակայն արդյունքում այս համակարգը ներդրվեց թերի։ 500 բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների պարտադիր հայտարարագման պրակտիկան թեև հանրային քննարկման տիրույթ բերեց պաշտոնյաների գույքի ու եկամուտների քննարկումը, ինչը մենք տեսնում ենք մամուլում, սակայն որևէ հանրային վերահսկողության գործիք չստեղծեց։ Գաղափարը, որն առաջարկում էին ռեֆորմատորները, պարզ էր, եթե, օրինակ պետական պաշտոնյան իրեն թույլ  էր տալիս վարել եկամուտներին ակներև անհամապատասխան կենսաձև, ապա յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ուներ պահանջել, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկական վարքաբանությամբ զբաղվող մարմինը հրավիրեր հանրային քննարկում, որի ժամանակ պաշտոնյան հրապարակայնորեն պիտի ապացուցեր իր եկամուտների օրինականությունը։ Այս համակարգը չներդրվեց, ինչն, իհարկե, հետագայում չար կատակ դարձան նույն իշխանության համար, չէ որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ մամուլի և զանգվածային լրատվամիջոցների մի մասի համար «օրվա հաց» էր այս կամ այն պաշտոնյանի ու նրանց մերձավորների գույքի ու ինչքի քննարկումը։ Այնինչ, եթե համակարգը լիներ գործուն ու թափանցիկ, այն հնարավորություն կտար հասնել կոնկրետ արդյունքի ու պետական կառավարման համակարգի ինքնամաքրման։

Արդյո՞ք կառավարությունն ունի «հնարավորությունների պատուհան»

Չնայած ստացած բազմաթիվ հարվածներին՝ ցավոք, մեր երկրում այսօր էլ օլիգարխիան ուժի ամենակոնսոլիդացված ու ծանրակշիռ կենտրոններից մեկն է։ Անցած ամիսների ընթացքում կորսված հնարավորությունները և Փաշինյանի կառավարությանն ուղղված քննադատությունն ու դժգոհությունը լրջորեն նվազեցրել են արմատական ու վարչահրամայական փոփոխություններ անելու հնարավորությունը։ Ասել կուզի, դժբախտաբար, դժվար է հավատալ, որ այս բարեփոխումներին հնարավոր է հասնել հանրային լայն համերաշխության միջոցով՝ առանց «ավելորդ զոհերի»։ Եթե ամիսներ առաջ վարչապետի քաղաքական հայտարարություններն ընդունվում էին անվերապահորեն, ապա այսօր արմատական բարեփոխումներն առանց համակարգային ծրագրի առկայության բախվելու են դաժան դիմադրության այն նույն ուժերի կողմից, որոնք ժամանակին թաղեցին Հայաստանը ստվերային տնտեսությունից մաքրելու համակարգային ծրագիրը։

Ռուբեն Վարդանյան, պատմաբան

19/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.97
+0.08
Եվրո (EUR)
410.79
+0.67
Ռուբլի (RUR)
3.89
+0.02
Լարի (GEL)
142.35
-0.15
32600.42
+444.94
Արծաթ
384.42
+1.07