Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ
01/03/2019 23:13
Կիսվել

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

ՀՀ վարչապետն ու նախագահը քննարկել են օրակարգային տարբեր հարցեր:

«Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Կարծես մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Մեր զրույցը սկսելուց առաջ ուզում եմ Ձեզ շնորհավորել, որովհետև լսել եմ, որ շատ հաջող էր Ձեր այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Ուրախ կլինեմ լսել այդ այցելության մանրամասները: Բոլոր դեպքերում, այն բոլոր արձագանքները, որ լսել եմ՝ և՛ ներսից, և՛ դրսի որոշ բարեկամներից, դրական են եղել: Այնպես որ, ուզում եմ շնորհավորել, որ հաջող այցելություն է եղել»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Այո մեր այս աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում և շատ կարևոր է, որ մենք պարբերաբար կիսենք այն տեղեկատվությունը, որը կուտակվում է մեր տարբեր շփումների, աշխատանքային գործունեության ընթացքում և իհարկե քննարկենք առաջիկա անելիքները: Այո, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ուենցած այցը շատ կարևոր եմ համարում և շատ հաջողված: Նաև պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու մեր հետագա անելիքները:

Առաջիկայում արտաքին քաղաքական հարուստ օրակարգ ունենք: Նաև այս տարի Եվրասիական տնտեսական միությունում ենք նախագահում և միջկառավարական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Նաև Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգն իհարկե կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»:

Արմեն Սարգսյան – «Ես էլ, պարոն վարչապետ, Ձեզ հետ կիսվելու շատ բան ունեմ: Մեր վերջին հանդիպումից հետո, իհարկե Դուք տեղյակ եք մանրամասներից, բայց լրացուցիչ մանրամասներ կուզեմ Ձեզ հետ կիսվել: Մանավանդ իմ վերջին երկու այցելությունից՝ մեկը Ֆրանսիա, որտեղ տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ լիագումար ժողովը, որին ես մասնակցեցի և որոշակի կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան Բարեգործականում: Սա մեր ազգային, Սփյուռքի կարևորագույն կազմակերպություններից մեկն է: Այդ ընթացքում Փարիզում, իհարկե, կրկին հանդիպումներ ունեցա այն շրջանակում, որի մասին մենք բավական երկար ժամանակ խոսում ենք իրար հետ՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, նոր տեխնոլոգիաներին: Կրկին ֆրանսիական շատ մեծ կազմակերպությունների հետ, լինի Thales-ը, Dassault-ն և այլն:

Հետո իմ այցելությունն էր Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում մի շարք քաղաքական հանդիպումներ տեղի ունեցան, ինչպես տեղյակ եք: Բայց նաև դրանից առաջ և վերջում, ըստ ծրագրի, հանդիպումներ ունեցա Հայդելբերգի համալսարանում, Մյունխենի տեխնիկական համալսարանում, Max Planck-ի ինստիտուտում: Եվ սրանք նորից ուղղված են՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր և նպաստելու Հայաստանի տնտեսական արագ աճին: Այնպես որ, խոսելու շատ բան ունենք»:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52