Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Մեկնարկել է ԱՏՁՄ 19-րդ տարեկան համաժողովը
05/04/2019 17:09
Կիսվել

Մեկնարկել է ԱՏՁՄ 19-րդ տարեկան համաժողովը

Մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 19-րդ տարեկան համաժողովը: Պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի եւ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ելույթներով: ԱՏՁՄ 19-րդ տարեկան համագումարին ներկա են ՀՀ կառավարության, օրենսդիր մարմնի, դիվանագիտական կառույցների և ՏՀՏ համայնքի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում մասնավորապես նշել է, – «Անցած տարի ԱՏՁՄ-ն հաջողությամբ շարունակել է իր տասնյակ նախագծերը և իրականացրել նորերը: Տարեցտարի աճում է մեր նախագծերի աշխարհագրությունն ու արդյունավետությունը. ավելի շատ արտերկրյա ՏՏ ընկերություններ են մասնակցում «ԴիջիԹեքին» և ավելի շատ երկրներում կբացվեն «Արմաթ» լաբորատորիաներ։ Նախագծերի մի մասն իրականացվում է կառավարության հետ արդյունավետ համագործակցությամբ։ Իսկ այս տարի կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ մեր երկրում տեղի է ունենալու «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը», որը հավակնում է դառնալ ամենահիշարժանը համաժողովի պատմության մեջ ու տարվա խոշորագույն միջոցառումը Հայաստանում»:

ԱՏՁՄ-ն անհամաձայնություն հայտնեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին. «Նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնց կիրառումը կխոչընդոտի և կսահմանափակի տեղական տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների բնականոն զարգանալու իրավունքները: Գործող օրենսդրությունը պետք է կոչված լինի զարգացնելու տեղական ՏՀՏ եւ ԲՏ ոլորտը: Արտոնություններ տրամադրելով օտարերկրյա ընկերություններին՝ խիստ անբարենպաստ պայմաններ ենք ստեղծում տեղական ընկերությունների համար, քանի որ օտարերկրյա ընկերությունները ոչ միայն առավելություն կունենան հայկական ընկերությունների նկատմամբ, այլև իրենց մոտ կարող են կենտրոնացնել որակյալ տեղական աշխատուժը՝ դրանով իսկ խոչընդոտելով տեղական ՏՏ և ԲՏ ոլորտի զարգացումը: (Տես հայտարարությունը):

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, ընդգծելով որ մշտապես եղել է ԱՏՁՄ ընկերը եւ պատրաստ է աջակցել ոլորտին վերաբերող հարցերում:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Միության անդամներին և համաժողովի մյուս մասնակիցներին ներկայացրել է 2018 թ-ի գործառնական հաշվետվությունը և առաջիկա ծրագրերն ու ռազմավարական ուղղությունները:  Միությունը վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել է ԵԱՏՄ օրենսդրության վերաբերյալ քննարկումներ, ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք աշխատանքներ, «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» բիզնես ֆորում, «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի հանդիպումներ, հայ-ամերիկյան գործարար ֆորում, տնտեսական և էվոլյուցիայի թեմատիկ գիտաժողովներ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, տեխնոլոգիական և «ԴիջիՔեմփ» ճամբարներ, «ԱրմՌոբոտիքս», «ԴիջիԿոդ» մրցույթներ: Իրականացվել և ընթանում են նաև «WCIT 2019-ՏՏ համաշխարհային համաժողովի» նախապատրաստական աշխատանքներ:

Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ կընտրվեն վարչության նոր անդամներն ու նախագահը:

Հավելենք, որ ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես ասոցիացիա է, որն այս պահին միավորում է թվով 86 ՏՏ և առաջատար տեխնոլոգիաների ընկերություններ, միջազգային կորպորացիաներ ու հաստատություններ:

Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և Միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր շահերի պաշտպանության, գործարար, նորարարական և կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով: Միության իրականացրած նախագծերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 200:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93