Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Անցկացրեք «Երևանի գինու օրեր»-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ
02/05/2019 19:35
Կիսվել

Անցկացրեք «Երևանի գինու օրեր»-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ

Մայիսի 3-ին և 4-ին Սարյան և Մոսկովյան փողոցներում անցկացվելու է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի իրականացման գլխավոր հովանավորն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է՝ իր կողմից Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկվող American Express քարտերով։ 

Միջոցառման նպատակն է Հայաստանում խթանել զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի շրջանակում կներկայացվեն հայկական գինի արտադրողների ավելի քան 200 տեսակի գինի։

«Բանկն իր հիմնադրման օրվանից եղել է տնտեսության իրական հատվածի կողքին` մշտապես ֆինանսավորելով այնպիսի ծրագրեր, որոնք միտված են տնտեսության զարգացմանը։ Համոզված եմ, որ նմանօրինակ միջոցառումները խթան են ներքին արտադրողների համար` իրենց արտադրանքն ի ցույց դնելու և ճանաչելի դարձնելու համար: Ուստի մենք այս ամենի կողքով չէինք կարող անտարբեր անցնել»,-իր խոսքում  նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:

Միջոցառման կազմակերպիչներից Նունե Մանուկյանի խոսքով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն այն ընկերություններից է, որը միշտ աջակցում է տեղական արտադրողին:

«Մենք կազմակերպում էինք նաև «Արենի» գինու փառատոնը: Եվ, եթե չլիներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությունը գյուղացիներին, խաղողագործությունը շատ չէր զարգանա և մենք այսօրվա դրությամբ չէինք ունենա մեծաթիվ գինեգործներ»,- նշել է Նունե Մանուկյանը:

«Երևանի գինու օրեր» միջոցառմանն ամեն տարի այցելում է 20-25 հազար մարդ, որոնց շուրջ 40 տոկոսը զբոսաշրջիկներ են, ինչն էլ ուղղակիորեն նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08