Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
168 ժամ. Հայաստանում գազի գինը կնվազի՞
07/05/2019 10:11
Կիսվել

168 ժամ. Հայաստանում գազի գինը կնվազի՞

«Երևանում կայացած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միությունում էներգառեսուրսների ոչ խտրական գնագոյացման անհրաժեշտության մասին: Գազի գնի հետ կապված հարցեր ունի ոչ միայն Հայաստանը, այլև Բելառուսը, մասնավորապես՝ ռուսական գազը Բելառուսը ձեռք է բերում 1000 խմ-ն 130 դոլարով, մինչդեռ Բելառուսին սահմանակից ռուսական Սմոլենսկի նահանգում 70 դոլար է: Հայաստանը սահմանին վճարում է 165 դոլար:

2013թ. հայ-ռուսական գազային համաձայնագրով՝ Հայաստանին վաճառվող գազի գինը կցված է Օրենբուրգի մարզում գազի գնին: Սակայն մեր բնակարաններում մենք վճարում ենք մոտ 2 անգամ ավելի բարձր՝ 285 դոլար:

ԵՏՄ նիստից առաջ ռուսական կողմը նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը մտադիր են համաձայնեցնել մինչև 2030 թ. Հայաստանի գազամատակարարման և գազիֆիկացման ընդհանուր ծրագրի նախագիծը:

«Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազի ոլորտում: Այսօր աշխատում ենք՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ ապագա նախագծերի շուրջ, օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչև 2030 թվականը Հայաստանին գազի մատակարարման և գազիֆիկացման ընդհանուր սխեման»,- ասել էր ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն՝ ընգծելով, թե ՀՀ-ին մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով:

Սպասվում է, որ մինչև հուլիսի 1-ը կողմերը պետք է պայմանավորվեն թե՛ նոր գնի, թե՛ մինչև 2030 թ. գազի մատակարարման ընդհանուր սխեմայի շուրջ:

168.am-ը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանից հետաքրքրվեց՝ ԵՏՄ նիստի շրջանակներում գազի խնդիրը քննարկվե՞լ է, ի՞նչ արդյունք կա:

«ԵՏՄ-ում, որպես մեկ միասնական միավոր, որտեղ գործում են միևնույն մաքսային պատնեշները, չեն կարող լինել էներգակիրների տարբեր գներ: Դա աբսուրդ է, որովհետև, օրինակ, Կրասնոդարում ջերմոցի համար գազն արժե 40 դոլար, Հայաստանում՝ 103 դոլար՝ կրկնակիից ավելի թանկ, և ավտոմատ հայաստանյան վարունգն ավելի թանկ է ստացվում, քան Կրասնոդարում աճեցվածը, բայց այդ վարունգի շրջանառությունը Մաքսային միության մեջ է: Այսինքն՝ ի սկզբանե դրված է, որ մեր վարունգը ոչ մրցունակ է լինելու Կրասնոդարի վարունգի հանդեպ: Այսինքն՝ չի կարող լինել մաքսային միասնական տարածք ու լինել էներգակիրների տարբեր գներ: Դա է ամբողջ խնդիրը: Նշվում է, որ մինչև հինգ տարում այս միասնական գինը սահմանվելու է:

Մինչ դա ՀՀ-ն ունի որոշ ապրանքների նկատմամբ մաքսային արտոնություններ, մաքսատուրքն ավելի ցածր է: Այդ հավասարակշռությունը պետք է միշտ պահպանվի: ՀՀ և ՌԴ միջև գազային մատակարարման մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ դա լինելու է նշածս գաղափարախոսության շրջանակներում, որ միասնական գազային, էներգետիկ շուկա լինի»,- պատասխանեց Հ.Գևորգյանը:

Հարցին, այդ շուկայի ձևավորման դեպքում ՀՀ-ում գազի գինը կնվազի՞, պատգամավորը պատասխանեց, որ կա 2 մոտեցում. «Եթե ԵՏՄ-ն ուզում է մրցունակ լինել երրորդ երկրների նկատմամբ, ապա Հայաստանում գազի գինը նույնպես պետք է իջնի Ռուսաստանի չափ, եթե գնում է գազի շուկայական գնագոյացման, այսինքն՝ գազի վրա դրվում է միջազգային գին, այդ դեպքում Ռուսաստանում պետք է գազը թանկանա: Բայց որ գները պետք է հավասարեցվեն, դա միանշանակ է», – գրում է 168 ժամ օրաթերթը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08