Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 393.00+1.00
EUR BUY - 410.00+3.00 EUR SELL - 414.00+2.00
OIL:  BRENT - 72.93-0.44 WTI - 68.85-0.45
COMEX:  GOLD - 2638.30+0.30 SILVER - 30.56+0.46
COMEX:  PLATINUM - 932.80-1.29
LME:  ALUMINIUM - 2612.50-0.72 COPPER - 9000.50-0.09
LME:  NICKEL - 15996.00+1.79 TIN - 28904.00+0.54
LME:  LEAD - 2021.00+1.10 ZINC - 3075.50+2.86
FOREX:  USD/JPY - 152.34-0.92 EUR/GBP - 1.0482-0.04
FOREX:  EUR/USD - 1.0482-0.04 GBP/USD - 1.2571+0.13
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44860.31+0.28 NASDAQ - 19175.58+0.63
STOCKS US: S&P 500 - 6021.63+0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38134.97-0.80 TOPIX - 2665.34-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 19603.13+2.32 SSEC - 3309.78+1.53
STOCKS EUR:  FTSE100 - 8258.61-0.40 CAC40 - 7194.51-0.87
STOCKS EUR:  DAX - 19295.98-0.56
27/11/2024  CBA:  USD - 391.63+0.75 GBP - 494.04+1.92
27/11/2024  CBA:  EURO - 412.31+1.22
27/11/2024  CBA:  GOLD - 33015.37-103.92 SILVER - 384.54-2.40
ՀՀ վիճակագրական կոմիտեի մասնագետը ներկայացրել է ՏՀՏ ոլորտի վիճակագրության վարման մեթոդաբանական հիմքերը
14/05/2019 14:54
Կիսվել

ՀՀ վիճակագրական կոմիտեի մասնագետը ներկայացրել է ՏՀՏ ոլորտի վիճակագրության վարման մեթոդաբանական հիմքերը

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի առևտրի և այլ ծառայությունների վիճակագրության բաժնի պետ Անահիտ Հարությունյանը պարզաբանել է, թե որոնք են ՏՀՏ վիճակագրության վարման մեթոդաբանական հիմքերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անահիտ Հարությունյանը պարզաբանել է վերջերս մամուլում «ՏՏ ոլորտի աճի մասին Փաշինյանի ու ԱՎԾ թվերը տարբեր են» խորագրով հրապարակված ՏՀՏ և ՏՏ ոլորտին վերաբերող ցուցանիշների տարբերությունները:

Որո՞նք են ՏՀՏ վիճակագրության վարման մեթոդաբանական հիմքերը և կա՞ն արդյոք այդպիսիք:

Սկսած 2009 թվականից` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն (ԱՐՄՍՏԱՏ)  տեղե­կատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հիմնական ցուցանիշները հրապարակում է ՄԱԿ-ի՝ «Տեղեկատվական տնտեսության վերաբերյալ վիճակագրության արտադրման ուղեցույց» (Միավորված Ազգերի առևտրի և զարգացման գծով կոնֆերանս, Միավորված Ազգերի հրապարակում, 2007 (https://unctad.org/en/docs/sdteecb20072_en.pdf), և Եվրոստատի մեթոդաբանությանը համապատասխան, որը զետեղված է Եվրոստատի պաշտոնական կայքի «Մեթատվյալներ բաժնում» (http://ec.europa.eu/eurostat/ramon/nomenclatures/index.cfm?TargetUrl=LST_NOM_DTL&StrNom=CL_NACE2&IntCurrentPage=3&StrLanguageCode=EN&IntPcKey=&StrLayoutCode=HIERARCHIC):

Համաձայն վերոհիշյալ միջազգային մեթոդաբանության, ՏՀՏ ոլորտը ներառում է տնտեսական գործունեու­թյան տեսակների դասակարգչի երկրորդ խմբագրության (ՏԳՏԴ խմբ.2) հետևյալ հատվածներով, խմբերով ու դասերով ներկայացված տնտեսական գործունեության տեսակները (https://www.armstat.am/am/?nid=370. հղումը):

1. արտադրության ոլորտ.11` «Էլեկտրոնային բա­ղա­դրա­մասերի արտադրություն», 26.12` «Հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն», 26.20` «Համա­կարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրու­թյուն», 26.30` «Կապի սարքավորանքի արտադրություն», 26.40` «Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտա­դրու­թյուն», 26.80` «Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն»,

2. առևտրի ոլորտ.51` «Համա­կար­գիչ­նե­րի, ծայրա­մասային սարքվածքների և ծրագրային ապահովման մեծածախ առևտուր», 46.52` «Էլեկտրոնային և հեռահա­ղոր­դակցական սարքավորանքի և դրանց մասերի մեծածախ առևտուր»,

3. ծառա­յու­թյուն­ների ոլորտ.21` «Համակարգչային խաղերի հրատարակություն», 58.29` «Այլ հա­մա­կարգչային ծրագրերի հրա­­տարակություն», 61` «Հեռա­հա­ղորդակցություն» և 62` «Ծրագրային ապահովման մշակում, խորհրդա­տվու­թյուն­­ներ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում», 63.1` «Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղա­բաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ», 95.1` «Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում»:

Ընդ որում, ՏՀՏ վիճակագրության մեջ կարևոր հատված է կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի վիճակագրությունը, որը ներառում է 58.2՝ «Համակարգչային ծրագրերի հրատարակություն», 62՝«Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում» և 63.1՝«Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ պորտալների հետ կապված գործողություններ» տնտեսական գործունեության տեսակների հավաքական խմբավորումը:

Ինչպե՞ս կպարզաբանեք վերջերս մամուլում «ՏՏ ոլորտի աճի մասին Փաշինյանի ու ԱՎԾ թվերը տարբեր են» խորագրով հրապարակված ՏՀՏ և ՏՏ ոլորտին վերաբերող ցուցանիշների տարբերությունները:

Նախ կցականայի նշել, որ ԱՐՄՍՏԱՏ-ի կողմից ՏՏ ոլորտի վերաբերյալ հրապարակված ցուցանիշների աղբյուրը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է՝ որպես վարչական ռեգիստր վարող պետական լիազոր մարմին:

Անդրադառնալով խնդրո առարկա վարչական ռեգիստրի պատմությանը, հարկ է նշել, որ սույն խնդիրն առաջին անգամ արտացոլվել է 2010թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Էլ. բովանդակության ասոցիացիայի և Եռաչափ մոդելավորման միության հետ համատեղ ստորագրված «ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի վարչական ռեգիստրի կայացման նպատակով սկզբնական տեղեկությունների էլեկտրոնային հավաքագրումը կազմակերպելու մասին» հուշագրում: Հուշագրի  4-րդ կետով նախատեսվում էր «ՀՀ ԱՎԾ-ն, կարևորելով երկրում վարչական ռեգիստրների ներդրումն ու կատարելագործումը, պատրաստակամություն է հայտնում ցուցաբերել մեթոդաբանական  օժանդակություն իրականացվող, այդ թվում՝ և΄ վարչական, և΄  վիճակագրական  նպատակներով համապատասխան ցուցանիշների կազմով և կառուցվածքով վարչական հաշվետվական ձևերի մշակման ու հաստատման աշխատանքներին, ինչպես նաև համակարգի փորձարկման արդյունքներն օգտագործել պետական վիճակագրական աշխատանքներում՝ որպես այլընտրանքային աղբյուր, մինչ ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի վերջնական կայացումը, որի ավարտից հետո ամբողջապես անցում կկատարվի այդ աղբյուրին»:

Հետագայում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. դեկտեմբերի 10-ի N 1553-Ն «Պետական լիազոր մարմին ճանաչելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի ստեղծման ու վարման համար տեղեկությունների տրամադրման կարգը և օրինակելի ձևերը սահմանելու մասին» որոշման 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրումն ու վարչական ռեգիստրի վարումն  իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչվեց Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը: Վերջինս               2016թ.-ից սկսել է ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ձևավորման և վարման գործընթացը, որին հաջորդել է ՀՀ ԱՎԾ-ին  է սկզբնական և ամփոփ տվյալների տրամադրումը՝ ամսական պարբերականությամբ:

Այնուհետև, ՀՀ կառավարությունը  27.07.2017թ. N 895-Ն որոշմամբ վերը հիշատակված որոշման 1-ին կետում կատարել է փոփոխություն, համաձայան որի  ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի վարումն իրակացնող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվել  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որն էլ 2017թ.-ի հուլիս ամսից ստանձնել է այդ գործառույթը: Սկսած 2018թ-ից  ՏՏ ոլորտի ցուցանիշների հավաքագրումն իրականացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Դրանով պայմանավորված, ԱՐՄՍՏԱՏ-ը 2018թ. հունվարից դադարեցրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև 1-ՏՏ (ամսական) պետական  վիճակագրական հաշվետվությունների հավաքումը:

Հետևաբար, ՏՏ ոլորտի վիճակագրական տվյալների միակ աղբյուրը վարչական ռեգիստրի տվյալներն են, որոնք հավաքվում (ստացվում) են ՏՏ ոլորտի տնտեսավարողներից:

Ուշագրավ է, որ ըստ ԱՐՄՍՏԱՏ-ի 2018թ. տվյալների, ՏՀՏ ոլորտի տնտեսավարողների քանակը  1466 է, որոնցից 828-ը ըստ վարչական ռեգիստրի տվյալների՝ ՏՏ ոլորտի տնտեսավարողներն են: 

Ինչ վերաբերում նշված ոլորտներում ձևավորված շրջանառության ծավալներին (առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի) և աշխատողների թվաքանակին (մեթոդաբանական սահմանմամբ՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները), ապա դրանք 2018թ.-ին համապատասխանաբար կազմել են ՏՀՏ ոլորտում՝ 277 238.2 մլն. դրամ (կամ 574.0 մլն. ԱՄՆ դոլար) և 16 215 մարդ, իսկ ՏՏ ոլորտում՝ ըստ վարչական ռեգիստրի տվյալների՝ 87 530.3 մլն դրամ (կամ 181.2 մլն. ԱՄՆ դոլար) և 8 761 մարդ: Ինչ վերաբերում է 2018 թվականը 2017 թվականի նկատմամբ ՏՀՏ և ՏՏ ոլորտների աճի տեմպերին, ապա դրանք համապատասխանաբար կազմել են՝ 103.0% և 114.0%:

Ցուցանիշների տարբերությունը չի բացառվում, որ պայմանավորված լինի տեղեկատվական այլ աղբյուրներից ստացված տվյալներով, որոնք մեթոդաբանական տեսանկյունից տարբերվեն ԱՐՄՍՏԱՏ-ի կողմից կիրառվող միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդաբանությունից, օրինակ՝ ՏՀՏ կրթական ծառայությունների շրջանառությունը միգուցե ներառվել է նաև ՏՀՏ ոլորտի ծառայությունների ընդհանուր ծավալում, երբ դրանք ըստ դասակարգչի որակվում են որպես կրթական ծառայություններ: Եվ ընդհանրապես, տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչները կասկածի տակ են դնում իրենց իսկ կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը ներկայացվող հաշվետվությունների տվյալները, որոնք ներկայացվում են համաձայն միասնական մեթոդաբանական ցուցումների, դրանցով նախատեսված ցուցանիշների, սահմանումների և դասակարգումների: Ընդ որում, նախարարության կողմից վարչական ռեգիստրի ամբողջականությունն ապահովված է, ներառված են ՏՏ ոլորտի 2018թ. դրությամբ բոլոր տնտեսավարողները:

27/11/2024
դրամ
Դոլար (USD)
391.63
+0.75
Եվրո (EUR)
412.31
+1.22
Ռուբլի (RUR)
3.58
-0.13
Լարի (GEL)
142.93
+0.40
33015.37
-103.92
Արծաթ
384.54
-2.40