Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց
20/05/2019 18:40
Կիսվել

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

2008թ․-ի պատմական փիթչը․ ինչպե՞ս էին Uber-ի հիմնադիրները տեսնում ստարտափի հեռանկարները, որը 10 տարում դարձավ բազմամիլիարդանոց բիզնես։

Նյու Յորքի ֆոնդային բորսայում Uber-ի բաժնետոմսերի առևտրի առաջին շաբաթը ընկերության համար դժվար էր։ Բաժնեթղթերը այդպես էլ չէին վերադարձել 45 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց նշագծին, որի հիման վրա տաքսի ծառայությունը մայիսի 10-ին տեղաբաշխում իրականացրեց։ Նիստի բացման նախօրեին՝ մայիսի 19-ին բաժնետոմսի արժեքը կազմում էի 42 դոլարից պակաս, իսկ ընկերության կապիտալիզացիան՝ 70,5 մլրդ դոլար՝  IPO-ի շրջանակներում բիզնեսի ստացած գնահատականից ավելի քան 10 մլրդ դոլար պակաս։

Այնուամենայնիվ, մասնավոր ընկերության կողմից հրապարակային տարանցիկ փոխադրման ժամանակավոր դժվարությունները չեն վերացնում Uber-ի ֆենոմենի մասշտաբները․ սա վերջին տասնամյակի ամենահաջողակ ստարտափներից է `ստեղծելով ոչ միայն նոր բիզնես-նիշա, այլև ապրանքների և ծառայությունների համատեղ օգտագործման ամբողջական մոդել: Ընկերության հիմնադիրներ Գարրեթ Քեմպը և Տրավիս Կալանիկը տասնմեկ տարի առաջ հազիվ թե պատկերացնեին, թե ինչպիսի  էֆֆեկտ կունենա իրենց նախագիծը  ամբողջ աշխարհում։ 2008 թ.-ին գործարարների առավել լավատեսական սցենարը նախատեսում էր ծառայության եկամուտը հասցնել տարեկան 1 միլիարդ դոլարի:  Նրանց համար նույնիսկ դեպքերի զարգացման ավելի հավանական սցենար էր ԱՄՆ-ի խոշոր քաղաքների տաքսիների շուկայի 5%-ի գրավումը և տարեկան 20-30 մլն մաքուր շահույթը։

Այս բոլոր կանխատեսումները Քեմպը, Կալանիկը և նրանց թիմը ներկայացրել են մի պատմական պրեզենտացիայում, որը Uber-ի IPO-ի հետ կապված Forbes-ը որոշեց հիշատակել։ Եվ չնայած իրականությունը գերազանցեց նրանց սպասումների մի մասը (Uber-ը, ավելի քան 90 մլն հաճախորդներով և տարեկան 11 մլրդ դոլար եկամտով, գործում է աշխարհի երեք երկրներում), ընկերության փիթչում 2008թ․-ի ներդրողների համար կա դեռևս չիրականացված նախադասություն․«Ծառայության հայեցակարգի հիմքում շահույթն է»։ Միայն 2018թ․-ին Uber-ն ունեցավ 3 մլրդ դոլարի կորուստ, և հենց այդ կասկածները ընկերության շահութաբեր բիզնես դառնալուվերաբերյալ շարունակում են ճնշումներ գործադրել գնանշումների վրա:

Է՞լ ինչում էին ճիշտ և ինչու՞մ էին սխալվել Քեմպն ու Կալանիկը՝ երազելով իրենց ստարտափի մեծ ապագայի մասին։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Նոր սերնդի ավտոմոբիլային ծառայություն

UberCab-ը ստացավ cab («տաքսի») անվանումը 2010թ․-ին հենց այն ժամանակ, երբ ստացավ առաջին նախազգուշացումը Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանից: Ավելի ուշ ընկերությունը նշանակալիորեն ընդլայնեց գործունեության ոլորտը և սկսեց հաճախորդներին առաջարկել հեծանիվներ, սկուտերներ և նույնիսկ գաղափար, որը դեռևս չի իրականացվել՝ օդային տաքսի։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Uber-ն ավելի լավ է, քան տաքսին

Uber-ը հենց սկզբից տաքսիները նշանակակետի տակ առավ և արդյունքում գլխիվայր շրջեց այս արդյունաբերությունը։ Այս բոլոր տարիների ընթացքում տաքսիստները ամբողջ աշխարհում պայքարում էին ծառայության դեմ՝ պարբերաբար բողոքի ակցիաներ կազմակերպելով։  Սակայն 2017թ․-ի նոյեմբերին Uber-ի վարորդները՝ ըստ ամսական ուղևորությունների թվաքանակի, բաժանվեցին «կանաչ» և «դեղին» տաքսիներին նույնիսկ պահպանողական Նյու-Յորքում, որի գրավման մասին երազում էին Քեմպը և Կալանիկը։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Մեդալյոնների արժեզրկում

Ծառայության աճող պոպուլյարությունը հանգեցրեց մեդալիոնների գների անկմանը (Նյու-Յորքի պաշտոնական փոխադրողների մեքենաների կափարիչի վրա դրվող հատուկ նշաններ): Այս խորհրդանշական թույլտվությունները աշխատելու որպես տաքսու վարորդ, որոնք նախկինում արժեին միջինում կես միլիոն դոլարշ, 2018 թ.-ին աճուրդում վաճառվում էին 160 հազար դոլարով:

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Էլիտար հայեցակարգ

Uber-ի ևս մեկ կարգախոս հնչում էր այսպես․ «Ուղևորափոխադրումը դարձնում ենք այնքան հուսալի, որքան ջրամատակարարումը»։ IPO-ի ժամանակ ընկերությունը էլ ավելի հնչեղ ձևակերպմամբ հանդես եկավ․ «Մենք ստեղծում ենք հնարավորություններ՝ աշխարհը շարժման մեջ պահելով»։ Սակայն առաջին տարբերակը ավելի ճիշտ էր անդրադարձնում Սան Ֆրանցիսկոյի և Նյու-Յորքի սահմաններից դուրս գալու վերաբերյալ հիմնադիրների երազանքը։ Այսօր ծառայությունը գործում է ավելի քան 700 քաղաքներում։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Տաքսի 1 կլիկով

Uber-ը դեռևս տաքսի ծառայություն է 1 կլիկով, սակայն ընկերությունը հրաժարվել է փակ ակումբի մոդելից։ Ինչ վերաբերում է հաճախորդի և վարորդի նկարների ցուցադրմանը, Uber-ն ավելացրել է անձի նույնականացման նոր մեթոդներ, ինչպիսիք են ուղևորության երկու մասնակիցների վարկանիշները։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Առավելությունները մրցակիցների նկատմամբ

Տաքսի կանչել 5 րոպեում դեռևս հնարավոր է․ սա 2018թ․-ին ամբողջ աշխարհում մեքենա սպասելու միջին ժամանակահատվածն է։ Ընկերությունը դուրս եկավ պրեմիում սեկտորի սահմաններից՝ 2012թ․-ին ներկայացնելով Էկոնոմկլաս ծառայությունը։ Սա առաջին և հաջող քայլն էր լյուքս ծառայության սահմաններից դուրս։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Շահութաբերության երազանքը

Uber-ը գտավ շահութաբեր բիզնես դառնալու ճանապարհը։ Որպեսզի ֆինանսավորի միջազգային զարգացումը, ընկերությունը ստիպված էր հրաժարվել բացառապես անկանխիկ վճարումների համակարգից։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Տաքսի SMS-ով

Նախկինում Uber կարելի էր կանչել նաև տեքստային հաղորդագրությամբ։ Այժմ նման գործառույթը հասանելի չէ լայն լսարանի համար, սակայն Uber for Business ծառայության կորպորատիվ հաճախորդները, օրինակ հյուրանոցները, կարող են տեղեկատվություն տալ հաճախորդներին հավելվածից դուրս:

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Տաքսի քարտեր

Google Maps-ի հետ գործարքը ծախսատար է Uber-ի համար. վերջին երկու տարիների ընթացքում ընկերությունը 58 մլն դոլար է ծախսել քարտեզային ծառայության հետ ինտեգրման վրա:

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Ոչ մանկական ծառայություն

Wi-Fi-ը ավտոմեքենաներում ֆանտաստիկայի ոլորտից է: Սակայն խմբային ուղևորությունների  հետ կապված Uber-ը կանխագուշակեց: Հիմնադիրները UberPool-ի ապագայի հայեցակարգը մշակել էին դեռևս վեց տարի առաջ, մինչ այդ ֆունկցիան կգործարկվել հավելվածում: Երեխաների տեղափոխումը նույնպես մնաց խնդիր. եթե իհարկե չափահասն է նրանց ուղեկցում։ Uber-ը անչափահասներին չի տեղափոխում: Այնուամենայնիվ, շուկայում արդեն կան բազմաթիվ ստարտափներ «Uber-ը երեխաների համար» ֆորմատով։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Անվտանգության հետ կապված վեճեր

Uber-ը հանդիպեց խնդիրների ուղևորների անվտանգությունն ապահովելու իր ունակության հետ կապված։ Ուղևորների վրա բազմաթիվ հարձակումներից հետո Uber-ը տեղադրեց խուճապի կոճակը, իսկ 2018թ․-ին ամերիկացի հաճախորդների համար ավելացրեց 911-ի հետ ուղիղ միացումը։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

«Կանաչ» Uber

Ընկերությունը փորձում է համագործակցել քաղաքների հետ, որպեսզի ներդնի ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաներ։ Բայց եթե հաշվի առնենք, որ որքան մեքենաները շատ են ճանապարհների վրա, այնքան մեծ է մթնոլորտի արտանետումները, չի կարելի ասել, թե Uber-ի գործունեությունը օգտակար է մոլորակի համար: Մրցակիցները Lyft- ից, առնվազն խոստանում են փոխհատուցել մոլորակին իրենց «սեփական» CO2 արտանետումների համար (ի տարբերություն Uber-ի):

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Ավտոկանգառ ըստ Կալանիկի

Այս մոդելը նման չէ ներկայիս Uber-ին։ Քեմպը իրոք ցանկանում էր զարգանալ սեփական ավտոկանգառի հաշվին, սակայն Կալանիկը պնդեց, որ տաքսիների կանգառներին թույլ տան միանան ծառայությանը։ Բացի այդ, հավելվածը արագ հասանելի դարձավ բոլորի համար, ովքեր ունեին մեքենա, որը համապատասխանում էր սահմանված պարամետրերին, այլ ոչ միայն լիմուզինների տերերին։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Ծառայության ընդլայնում

Եվ ևս 62 երկրներ ամբողջ աշխարհում։ Uber-ն արագ աճեց։ 2011թ․-ին Նյու-Յորքում գործարկվելուց հետո մինչև այդ տարվա վերջը ընկերությունը գրավեց ԱՄՆ-ի և Փարիզի ողջ շուկան։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Մեծ Եղբայրը և վարկանիշները

Սմարթֆոնները դարձան Uber-ի հիմնաքարերը, սակայն երբեմն նման մոդելը վնասում է ընկերությանը։ Հեռախոսները հնարավորություն էին տալիս Uber-ի հաճախորդներին հետևել ծրագրի օգնությամբ, այն հայտնի է ինչպես God View՝ գործիք, որը դուրս եկավ գործածությունից հենց այն հայտնի դարձավ հասարակությանը։  Վարկանշին հետևելը նույնպես խնդիր դարձավ․ վարորդների վարկանիշը հավելվածի միևնույն ժամանակ ամենակարևոր և ամենավիճարկելի առանձնահատկությունն է։ Եթե վարորդների վարկանիշը շատ ցածր էր, վարորդները կարող էին կորցնել աշխատանքը։  

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Առանց «պիկ ժամերի» հայեցակարգը

Որտե՞ղ են պիկ ժամերի բարձրացված տարիֆները։ Դրանք հայտվեցին միայն 2012թ․-ին։ Uber-ը առաջարկի և պահանջարկի հավասարակշռման միջոցի կարիք ուներ, այնպես որ նա սկսեց հաճախորդներից պիկ ժամերին ավելի մեծ գումար գանձել, որպեսզի մոտիվացներ նոր վարորդներին միանալ համակարգին։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

5,7 տրլն դոլար 4,2 մլրդ դոլարի փոխարեն

Uber-ի ամենամեծ սխալն այն ենթադրությունն էր, թե նրա մրցակիցները միայն ամերիկյան լիմուզինների և տաքսի ծառայություններ են՝ 4,2 մլրդ դոլար ծավալով շուկա։ Պարզվեց՝ Քեմպի և Կալանիկի գաղափարը ավելի մեծ մաշտաբների է ձգտում։ Այժմ Uber-ը դիտարկվում է որպես շուկայի սեգմենտ գործող տարածաշրջաններում առկա անձնական և հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումների գծով։ Այդ շուկայի ծավալը  տրլն դոլար։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Հոտառություն օդանավակայանների հետ կապված

Դեպի օդանավակայան և օդանավակայանից ուղևորությունները Uber-ի եկամտի կարևոր աղբյուր են հանդիսանում, և հիմնադիրները դա հասկացան ժամանակին։ 2018թ․-ին Uber մեքենաների պատվերների 15% սկսվում էին օդանավակայաններից կամ ավարտվում այնտեղ։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Ծանրաբեռնված ծրագրեր

Uber-ը ուղղակի չի գրավել ԱՄՆ շուկայի 50%-ը, այն գրավել է իր սկզբնական ցուցակում ընդգրկված քաղաքների 100%-ը։ Ընկերությունը 2008թ․-ին չէր մտածում միջազգային ընդլայնման վերաբերյալ, սակայն արագ դարձավ համաշխարհային մակարդակի ծառայություն։ Սկզբնական հայեցակարգում նրան փոխարինել է հակառակորդ Lyft-ը, որը շարունակում է կենտրոնանալ ԱՄՆ-ի և Կանադայի վրա։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

2008թ․-ի կանխատեսումները

Ամենավատ նախատեսված սցենարը վախեցրել է շատ ներդրողների վաղ փուլում ներդրումներ կատարելուց: Ո՞ր վենչուրային կապիտալիստն է ցանկանում ներդնել տեղական բիզնեսում, որը ծառայում է միայն վերնախավին: Արդյունքում, Uber-ը հեշտությամբ անցավ ինչպես իրատեսական, այնպես էլ լավատեսական սցենարներով: 2015թ․-ին եկամուտները հասան 1 մլրդ դոլարի և 2018 թ.-ին տաս անգամ ավելացավ: Սակայն վերջին տասը տարիների ընթացքում ընկերության հիմնական սայթաքումը եղել է «շահույթ ստանալու» անկարողությունը:

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Փիթչ Nokia-ի դարաշրջանից

Սմարթֆոնների շուկայում ուժերի բաշխումը արմատապես փոխվեց 2008թ․-ին, երբ Blackberry-ն, Palm-ը և Nokia-ն համարվում էին համաշխարհային ֆավորիտներ։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Խաղադրույք «Prius»-ի վրա

Uber-ը լիովին հրաժարվել է սեփական մեքենաները գնելու պլանից։ Դրա փոխարեն ընկերությունը թույլ է տալիս վարորդներին օգտվել սեփական մեքենաներից և նույնիսկ մշակել է լիզինգային ծրագիր, թեկուզ և գիշատիչ պայմաններով։ Ավելի ուշ նա վաճառեց լիզինգային բիզնեսը մի ծրագրի, որում ներդրումներ է կատարել SoftBank-ը։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Uber 2.0

Uber-ը ուղղակի չդարձավ «հանրահայտ» պրեմիում դասի տաքսի ծառայություն։Դա ցույց է տալիս, թե որքան անհեռանկարային է եղել սկզբնական հայեցակարգը։ Սակայն ընկերությունը գոնե հրաժարվեց Cabs 2.0 տերմինից։ Ճիշտ է՝ Uber-ը նախընտրում է ներկայիս գործադիր տնօրեն Դարա Խոսրովշախիի ղեկավարման ժամանակաշրջանը անվանել Uber 2.0, սակայն դա ընդամենը կորպորատիվ մշակույթի բարեփոխման փորձ է 2017 թ. մի շարք սկանդալներց հետո, երբ Քալանիկը հեռացավ գլխավոր տնօրենի պաշտոնից:

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Հեռավոր գրություններ

Առաքման գաղափարը, թվում է, թե ավելացրել էին պրեզենտացիայի մեջ վերջին րոպեին, սակայն այն ինքը դարձավ «լավագույն սցենարը»։ 2018թ․-ին UberEats-ի եկամուտը կազմում էր գրեթե 1,5 մլրդ դոլար, ընդ որում՝ նրա հաճախորդների 40% -ը երբեք չեն օգտվել Uber-ից։ Սպասվում է, որ 2023թ․-ին միայն ԱՄՆ-ում սննդամթերքի առաքման շուկան կկազմի 24 մլրդ դոլար։

25 սլայդ 70 մլրդ դոլարով. պրեզենտացիա, որի շնորհիվ Uber-ի բիզնեսն աճեց

Միլիարդներ միլրոնների փոխարեն

Քանի՞ միլիոն ներդրում։ Uber-ը ներգրավել է ավելի քան 20 մլրդ դոլար ֆինանսավորում ինչպես բաժնետիրական կապիտալի,այնպես էլ  պարտքային պարտավորությունների տեսքով, ընդ որում այնպիսի բաժնետերերից, ինչպիսիք են SoftBank-ը: Եվ չնայած եկամտաբերությունը մնում է անհնարին երազանք, մնացած բիզնես ուղղությունները գերազանցել են ամենահամարձակ սպասումները:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88